Իմ դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության մասով համընկնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիրքորոշման հետ: ԵԽԽՎ-ն հարգանքով է վերաբերում միջազգային կազմակերպության գործունեությանը, որն իրականացնում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Այս մասին Report-ին ասել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետտին:
Նրա խոսքով, ԵԽԽՎ-ն պատրաստ է սատարել ցանկացած գործունեություն, որը միտված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նա նաև հույս է հայտնել, որ հանգուցալուծումը չի ուշանա.
«Ես շուտափույթ խաղաղ կարգավորման հույս ունեմ»,- հավելել է նա:
Հիշեցնենք, Նիկոլետտին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվեց անցած շաբաթ՝ վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ժամանակ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26941