Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել էր, Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր արենա մարզադաշտում նախօրեին ուշ երեկոյան տեղի է ունեցել երկու պայթյուն, որի հետևանքով զոհերի թիվն արդեն հասել է 22-ի, ևս 59 մարդ վիրավորվել է: Զոհերի թվում կան նաև երեխաներ:
Պայթյունները տեղի են ունեցել ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո: Իշխանությունները կատարվածը որակել են ահաբեկչություն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/18440