Թուրքիայում ստեղծվել են արհեստական ինտելեկտով անօդաչուներ

Թուրքական Savunma Teknolojileri ve Mühendislik AŞ (STM) ռազմական ուղղվածության ընկերությունն արհեստական ինտելեկտ է ստեղծել, որը կօգտագործվի թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերում։ Այդ մասին Անադոլու–ին հայտարարել է STM–ի ղեկավար Դավութ Յըլմազը։

«Մեր կողմից մշակված տեխնոլոգիան վերլուծում է մի քանի տեղից ստացված տեղեկատվությունն ու որոշումներ է կայացնում։Գետնից ստացվող տեղեկությունները վերլուծելով անօդաչուն ինքնուրույն որոշումներ է կայացնում, այդ թվում հարձակվում թիրախի վրա»,–նշել է նա։

Ըստ նրա, անօդաչուներն օգտագործվելու են ասիմետրիկ պատերազմներում, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում։

Անօդաչուներն այս պահին փորձաքննություն են անցնում և շուտով կտրամադրվեն զրքերին։ Դրանք ստացել են «Ալփաղու», «Կարղու» անունները, իսկ հետախուզական անօդաչուն`«Թողան»։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/18252