Մոսկվան հույս ունի, որ Աստանայում Սիրիայի ճգնաժամի կարգավորման բանակցություններում հաջողություն կգրանցվի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք հիմա Աստանայում ընթացող բանակցությունների չորրորդ ռաունդում հաջողության մեծ հույս ունենք, առաջին հերթին՝ կրակի դադարեցման ռեժիմի կոնսոլիդացման, խախատումների արձագանքման մեխանիզմների համաձայնեցման, ականազերծման միջոցառումների անցկացման տեսակետից»,- ասել է նա Ֆինլանդիայի ԱԳ նախարար Թիմո Սոյնիի հետ բանակցություններից հետո:
Մայիսի 3-4-ը Աստանայում ընթանում են Սիրիայի խնդրով բանակցությունները, որոնց մասնակցում են երաշխավոր երկրներ ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի, Սիրիայի կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչները:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17758