ԶԼՄ-ներ. Ձերբակալվել է Սամվել Բաբայանը. ԱԱԾ-ից չեն հերքում

Համաձայն հայկական որոշ լրատվամիջոցների` Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է  Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին:


ԱԱԾ-ից ձերբակալելու փաստը չեն հերքում: «Ամեն ինչ մի ժամից, ես հիմա չեմ կարող խոսել», - ասում են ԱԱԾ լրատվականից:


VERELQ-ի հետ զրույցում ՕՐՕ դաշինքի խոսնակ Արեգնազ Մանուկյանը հայտարարեց, որ նման տեղեկություն չունի: Միեւնույն ժամանակ Բաբայանի ձերբակալության փաստը հաստատում է նրա մտերիմնեից Արցախցի Հանրապետության ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը:


Տեւական ժամանակ է՝ մամուլը գրում է, որ մինչեւ ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում եւ չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր եւ գործողություններ՝ ընդհուպ կալանավորումներ:


Հատկանշական է, ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որ  2017թ. մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի  Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն  «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝  «9M39» հրթիռով։


Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության  քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։    Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է։


"Հրապարակ" թերթի տեղեկություններով՝ հենց այս գործի շրջանակներում էլ ձերբակալվել է Սամվել Բաբայանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16249