Մամուլի տեսություն. Վարչապետ Կարեն Կարապետյանի թիմը չի ընդգրկվելու ՀՀԿ ցուցակում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեեւ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարվեց համամասնական ընտրացուցակի առաջին տասը հոգու անունը, սակայն ԱԺ ընտրություններին իշխող կուսակցության մարտավարության վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Օրինակ` պարզեցինք, որ ՀՀԿ ցուցակում ընդգրկված է լինելու միայն երեք նախարար` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որ գլխավորելու է ՀՀԿ ցուցակը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Իսկ ահա մյուս բոլոր նախարարները, նախնական տեղեկություններով, չեն լինելու այնտեղ, մինչդեռ նրանցից Դավիթ Հարությունյանը, Հրանուշ Հակոբյանը նաեւ կուսակցության ԳՄ անդամներ են: Ավելին՝ ՀՀԿ ցուցակում չի լինի ոչ միայն նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, այլ նաեւ նրա թիմի անդամները, թեեւ նրանք վերջերս մեծ շուքով անդամակցեցին ՀՀԿ-ին: ՀՀԿ ցուցակում չի լինի ԳՄ անդամներից տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, նաեւ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը: ՀՀԿ կանանցից ցուցակում չեն լինի ՄԻԱԿ-ից Նաիրա Կարապետյանը, նաեւ Երեւանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը` ՀԷԿ-երի սեփականատերը»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ երիտթևի ոչ այնքան երիտասարդ նախագահ Կարեն Ավագյանի Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) պետական «ռեկետի» է ենթարկում բուհերին: Այս կազմակերպությունը հայաստանյան մեկ տասնյակից ավել բուհերից տարեկան միլիոնավոր գումարներ է ստանում: Պարզվում է՝ բուհերն իրենց բյուջետային միջոցների 2 տոկոսը պարտադիր «նվիրաբերում են» ՀԵՀ-ին:

Օրինակ՝ Հայաստանի ճարտարագիտական համալսարանը՝ պոլիտեխնիկը, 2016 թվականին ՀԵՀ-ին փոխանցել է 29 մլն 200 հազար դրամ: Իսկ ահա Երևանի պետական համալսարանի՝ ՀԵՀ-ին նվիրաբերած գումարը ավելի քան 100 մլն դրամ է: Կհարցնեք, թե ի՞նչ են արվում գումարները: Ավագյանի հիմնադրամը ծախսում է ամենատարբեր, մեծամասամբ անիմաստ միջոցառումներ կազմակերպելու համար` փուչիկների փառատոն, բնապահպանության, վերարտադրողական առողջության թեմաներով միջոցառումներ, ամանորյա քեֆ-ուրախություն և այսպես շարունակ:

Դե, քանի որ այս հիմնադրամն ամեն տարի ճանաչվում է նախագահականի գործընկեր կազմակերպություն, բնականաբար, հայտնվել է արտոնյալի կարգավիճակում, և տարեկան հաշվետվություններում օրենքով նախատեսված տվյալները նրանք չեն ներկայացնում, որպեսզի հասկանանք, որ բոլոր բուհերից ուսանողների ուսման վարձերի 2 տոկոսը գանձելով՝ ի՞նչ են անում»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում բարդ իրավիճակ է ստեղծվել։ Դաշինքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող թեկնածուների խիստ պակաս է զգացվում։ Քիչ թե շատ հայտնի մարդկանց առաջադրվելու համար դաշինքը առաջարկում է 500 դոլար, որպեսզի պարզապես առաջադրեն իրենց թեկնածությունը։ Ինչ վերաբերում է համամասնական ցուցակին, ապա այստեղ դեռ որոշակիություն չկա։ Ցուցակի շուրջ թեժ քննարկումները դեռ շարունակվում է, թեև մեկ օր է մնացել ցուցակի հրապարակմանը»։

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին «Վեդի Ալկո»-ի գրասենյակից: 2008-ի նախագահական ընտրություններում Ղազարյանը պաշտպանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչի պատճառով իշխանությունները նրա նկատմամբ հալածանք սկսեցին եւ թույլ չտվեցին զբաղվել քաղաքականությամբ: Տեղեկություններ կային, որ Մ. Ղազարյանին այդ հետապնդումներից ազատել է Հովիկ Աբրահամյանը: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, վերջինս Ղազարյանին առաջարկել է այս անգամ ԲՀԿ-ի ցուցակով առաջադրվել Արարատի մարզում: Ղազարյանը ծնունդով Արարատի մարզից է, իսկ նրա «Վեդի Ալկոն» ունի երկու գործարան, որոնցից մեկը գտնվում է Արարատում, մյուսը՝ Վայոց ձորի մարզում»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ Սամվել Բաբայանի սևագիր ցուցակում, որը նա օրեր առաջ ներկայացրել էր Վիկտոր Դալլաքյանին, և որի մասին վերջինս խոսեց իր ասուլիսի ժամանակ, եղել է նաև Ալբերտ Բազեյանի անունը․ նա ցուցակի 15-րդ հորիզոնականում է եղել։ Հիշեցնենք, որ Բաբայանը ժամանակին վարկ էր վերցրել՝ որպես գրավ դնելով Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի նախկին նախագահ Ալբերտ Բազեյանի տունը, ապա բիզնես գործերը վատացել էին, և Բազեյանը հայտնվել էր տունը կորցնելու վտանգի առաջ։ Սամվել Բաբայանի ներկայացրած ցուցակի 11-12-րդ համարները համապատասխանաբար պետք է զբաղեցնեին Վիկտոր Դալլաքյանն ու Արեգնազ Մանուկյանը, իսկ Արամ Գասպարիչին հատկացվել էր 14-րդ տեղը։ Սամվել Բաբայանի սևագիր ցուցակում եղել է նաև Ալբերտ Բազեյանի անունը»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/15221

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online