Հայաստանում դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 95 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 340 818 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 405 279, վերջին մեկ օրում` 3 308 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 9 787 պացիենտ. մեկ օրում նվազել է 692-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 321 884 անձ` վերջին մեկ օրում 778 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 7 691 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 456 է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99434