Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 419 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 340 396 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 396 894, վերջին մեկ օրում` 7 438 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 10 834 պացիենտ. մեկ օրում նվազել է 571-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 320 439 անձ` վերջին մեկ օրում 963 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 7 699 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 454 է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99396