Մամուլ. Իշխանությունները Վաղարշակ Հարությունյանին այլընտրանք են գտել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ մամուլը գրում է, թե ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն առաջիկա օրերին կնշանակվի Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ավելին` նրա ագրեմանը հաստատվել է, պարզվում է` իրականությունը բոլորովին այլ է: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` Վաղարշակ Վառնազիչի նշանակման հարցը ձգձգվում է, իսկ ագրեմանը չկա ու չկա: Իշխանությունը մտավախություն ունի, որ նրա ագրեմանն այդպես էլ չեն հաստատի ՌԴ-ում: Ուստի` արդեն իսկ այլընտրանքային թեկնածու են գտել` որպես «բոյեվոյ զապաս»: Այսպիսով` ՌԴ-ում Վաղարշակ Հարությունյանի փոխարեն` հայաստանյան իշխանությունը մտադիր է ներկայացնել ՀՀ վարչապետի խորհրդական դարձած Իրանում ՀՀ նախկին դեսպան Արտաշես Թումանյանի թեկնածությունը: Իհարկե, դժվար է ասել, որ նա լավագույն տարբերակն է, սակայն վերին օղակներում համապատասխան կադր չեն գտնում, որին դեմ չի լինի Ռուսաստանը: Այդուհանդերձ, հետաքրքիր է` Թումանյան Արտաշեսի թեկնածությունն առաջադրելու դեպքում` արդյոք հայաստանյան իշխանությունն այնքան անկեղծ կլինի ռուսական կողմի հետ, որ կպատմի, թե ինչպես եղավ, որ «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից Թումանյանի ազատվելուց հետո` հայտնաբերվեցին մի շարք խախտումներ, որոնք վերագրվում էին հենց նրան: Ավելին` ըստ մամուլի հրապարակումների, հրաժարականից հետո Արտաշես Թումանյանին իրենց մոտ էին հրավիրել ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից, ինչպես նաեւ ԱԱԾ աշխատակիցները: Եվ ընդհանրապես, ինչո՞ւ են հենց Արտաշես Թումանյանին տեսնում, որպես այլընտրանքային թեկնածու, երբ նրա անունը ժամանակին շոշափվել է զանազան տնտեսական չարաշահումների վերաբերյալ սկանդալներում` տարբեր ձեռնարկությունների եւ ընկերությունների մասով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստան» դաշինքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ երեկ նիստ է արել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նիստի ժամանակ ԱԺ ընդդիմադիրների հետ Քոչարյանը քննարկել է եկող շաբաթ մեկնարկող քառօրյայի նիստերը բոյկոտել-չբոյկոտելու հարցը։ Մեզ հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց` բոյկոտը կոնկրետ նախորդ քառօրյային էր վերաբերում։ «Նախ ուզում եմ ընդգծել, որ խմբակցության նիստի ժամանակ, որը վարել է մեր դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, եւ որոնք պարբերական բնույթ են կրում, քննարկվել է հարցերի լայն շրջանակ, բայց ոչ ԱԺ առաջիկա նիստի ժամանակ բոյկոտը դադարեցնելու հարց, որովհետեւ նման խնդիր պարզապես չկա, քանի որ նախորդ քառօրյայից առաջ շատ հստակ հայտարարվել է, որ մենք բոյկոտում են հենց այդ քառօրյան, քանի որ իշխանությունն անհասկանալի օրակարգով է շարժվում եւ երկրորդ պլան է թողել երկրի անվտանգությանն առնչվող հարցերը, որոնք խիստ հրատապություն են պահանջում», – հավելեց նա։ «Հայաստան» խմբակցությունը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լուրերի, առաջիկայում մտադիր է բոյկոտը շարունակել խորհրդարանի այլ հարթակներում, հիմնականում՝ միջազգային: Փոխարենը արտահերթ նիստ են ցանկանում հրավիրել։ Թե ինչ օրակարգով, Խամոյանն այսպես արձագանքեց. «Օրակարգն, իհարկե, մեր անվտանգության ու պաշտպանությանն առնչվող հարցերի լայն շրջանակի քննարկումն է: Այս պահին, սակայն, օրվա մասին կդժվարանամ տեղեկություն հայտնել, բայց առաջիկա մի քանի օրվա ընթացքում հստակ կլինի արդեն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան՝ մինչ ուշ գիշեր, ԱԺ ՔՊ խմբակցությունը նիստ էր հրավիրել: Տեղեկացանք, որ իշխանական պտգամավորները քննարկել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ ՌԴ այցի արդյունքները։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ հանդիպմանը հիմնականում խոսել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որոնք հայտնել են, որ պետք է որոշ կետերի հետ կապված միասնական որոշում կայացնեն, որպեսզի Մհեր Գրիգորյանն առաջիկայում դրանք ներկայացնի ստեղծված հանձնաժողովին: Ներկաները տպավորություն են ստացել, որ կրկին փաստաթուղթ է պատրաստվում ստորագրության, որի վերաբերյալ բովանդակային պատկերացում եւ քննարկում չկա։ Մեր տեղեկություններով՝ այսուհետ «չարագուշակ» փաստաթղթերը կստորագրի ոչ թե վարչապետ Փաշինյանը, այլ ենթադրաբար Մհեր Գրիգորյանը եւ Սուրեն Պապիկյանը։ Տպավորություն է, որ կապիտուլյացիոն իներցիան եւ մեր երկրի տարածքների շարունակական հանձնումը չի դադարել, սակայն այլեւս այդ գործընթացը՝ պատասխանատվության մեծ բաժնով, չի պտտվի մեկ կերպարի շուրջ՝ ի դեմս Փաշինյանի, այլ կլինի բազմավեկտոր, ինչն ավելի լղոզված պատկեր կստեղծի՝ հօգուտ գործող իշխանության։ Սրան զուգահեռ, նշենք, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ չի հաջողվում Ադրբեջանի հետ ձեռք բերել պայմանավորվածություն փաստաթղթի վերաբերյալ, եւ այս հայտարարությունից հետո ԱԺ ՔՊ խմբակցության արտահերթ նիստը մտահոգիչ էր»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը «Սիվիլնեթի» տաղավարում սկանդալային հայտարարություն է արել՝ ասելով, թե 44-օրյա պատերազմի ժամանակ հրաման չի եղել, զինվորը նահանջել է՝ առանց հրաման ունենալու։ «Հետագայում նստել են, սկսել քարտեզներով հրամաններ սարքել ու մտցնել թղթերի մեջ, իրենց թվում է՝ ես տեղյակ չեմ, երբ հանձնաժողովի (նկատի ունի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը) մասին խոսեցին, սկսեցին նման բաներ անել»,- ասել է Բաբայանը։ Նշենք, որ ավելի վաղ մեզ լուրեր էին հասել, որ տեւական ժամանակ է՝ ՊՆ ԳՇ-ում նույնիսկ հատուկ խումբ է ստեղծվել` մարդիկ, որոնք խմբագրում-սրբագրում են հին հրամանները, մաքրում փաստաթղթերը եւ վերացնում բոլոր «չեպեները», որպեսզի ցույց տան, որ քաղաքական իշխանությունը պատերազմի շրջանում ճիշտ է գործել, բանակին տրվել են գրագետ հրամաններ, հանձնարարություններ, բայց բանակի տարբեր օղակներում թերացել են: Եվ դա է եղել պատերազմում պարտության պատճառը: Բայց քանի որ որեւէ ապացույց չունեինք մեր ձեռքին, այս լուրը չէինք հրապարակում»:


«Իրավունք» թերթը գրում է. «Պետական գործիչ Վանո Սիրադեղյանի աճյունը արդեն Հայաստանում է: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հուղարկավորությունը` դեկտեմբերի 4-ին. սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի դեպի Կոթի այդ օրը՝ առավոտյան 08:00-ին: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը: Արդյոք բացի աճյունից, ձեզ՝ Սիրադեղյանի հարազատներիդ, փոխանցվե՞լ են նաեւ նրա անձնական իրերը: Այդ թվում ժամանակին բազում խոսակցությունների առիթ դարձած արխիվները, որոնց բացահայտումը, ինչպես տարիներ շարունակ է խոսվել, շատ մարդկանց վրա, մեղմ ասած, էժան չի նստի: Այդ մասին ես ոչինչ այս պահին չեմ կարող ասել, թե ինչ է փոխանցվել մեզ՝ բացի աճյունից: Իսկ թե ինչու են այդքան անհանգստացած հայրիկիս արխիվներից ոմանք, դա արդեն, մեղմ ասած, իրենց գործն է, դրանում ոչնչով չենք կարող օգնել: Ամեն դեպքում, ինչո՞ւ որոշվեց Սիրադեղյանին հուղարկավորել հայրենի Կոթի գյուղում: Դա եւ հայրկիս, եւ մեր ընտանիքի որոշումն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը: Վերջինս նախկին գումարման խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության անդամ էր, պատգամավոր էր դարձել դաշինքի անդամ «Առաքելություն» կուսակցության քվոտայով, սակայն պատերազմից հետո, երբ ՔՊ-ն որոշեց միայնակ մասնակցել ընտրություններին, «առաքելականները» չընդգրկվեցին ցուցակում։ Ավելին` «Առաքելությունը» վերակազմավորվեց «Ապրելու երկիր» կուսակցության եւ գնաց Ռուբեն Վարդանյանի հետ: Սակայն «Առաքելության» այն հատվածը, որը դուրս է մնացել նոր ֆորմատից, հարել է ՔՊ-ին: Այսինքն, ինչպես Սերժ Սարգսյանն էր անում ժամանակին, Նիկոլ Փաշինյանն էլ ընտրել է թիմակիցներին չնեղացնելու, անգործ չթողնելու եւ թշնամիների բանակը չհամալրելու ձեռագիրը: Դա է Սողոմոնյանին նոր պաշտոնի տեղավորելու ենթատեքստը։ ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովում նրա թեկնածությունը երեկ հավանության է արժանացել, հարցը կքննարկվի առաջիկա ԱԺ նիստի ընթացքում, եւ գաղտնի քվեարկությամբ կընտրեն կամ չեն ընտրի այդ պաշտոնում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «AAD (Հայաստան, Արցախ, Սփյուռք) ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում ՀՀ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մրցանակների արժանացան. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ճանաչվեց «Տարվա լավագույն պատգամավոր», իսկ «ՀՀ Ազգային ժողովի լավագույն հանձնաժողովի նախագահ» մրցանակը հանձնվեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հաձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին: Հայտարարվեց, որ «շնորհիվ Թագուհի Թովմասյանի աշխատասիրության՝ անցնող 1 տարում Արցախի, արցախցիների հարցերը էֆեկտիվորեն բարձրաձայնվել են ՀՀ խորհրդարանում:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» դաշինքի` նոյեմբերի 25-ին կազմակերպած «Սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրներ» թեմայով լսումներն առաջին հայացքից լավ են անցել` մեծ թվով ելույթներ, հայտարարության տեքստ, լայն լուսաբանում: Սակայն, մեր տեղեկություններով, որոշ դժգոհություններ են եղել: Կազմակերպիչները դժգոհ են մնացել, որ ոչ բոլոր հրավիրյալներն են եկել: Օրինակ` ԲՀԿ-ից եւ ՀՀԿ-ից ոմանք չեն եկել: Իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի որոշ ներկայացուցիչներ շատ կարճ են մնացել, արագ հեռացել են: Բանն այն է, որ դահլիճում ներկա է եղել Նորք-Մարաշի զինված բանդայի ղեկավար Արթուր Վարդանյանը, որը 2015-ին մեղադրվեց Սերժ Սարգսյանի նկատմամբ մահափորձ նախապատրաստելու մեջ եւ բանտից ազատվեց 2019-ի սեպտեմբերին: Եվ ՀՀԿ-ականները նրա ներկայությունն անթույլատրելի են համարել դահլիճում: Կազմակերպիչներն ասել են, որ լսումների մասին տեղեկանալով՝ ցանկացողները զանգահարել, գրանցվել եւ եկել են` շատերն առանց հրավերի, եւ ներկաների կազմը հնարավոր չի եղել ամբողջությամբ կանխատեսել: Մյուս կողմից էլ՝ եղել են մարդիկ, որոնք հրավերի են սպասել, չեն ստացել, նրանք էլ դժգոհ են մնացել դրանից»:


«Հրապարակ» թերթը գրում է. Կառավարությունում «արմատական» փոփոխություններ են տեղի ունեցել։ Հայրենի գործադիր իշխանությունը, ճիշտ է` նեղացնում է մեր երկրի սահմանները, բայց փոխարենը` լայնացնում է կառավարության բուֆետի անցքը։ Խոսքը նկարում պատկերված անցքի մասին է, որը տանում է դեպի ճաշարան։ Այն դեռ նախկինների թվերից նեղ էր ու անհարմար, եւ կառավարության աշխատակիցներն ու երբեմն այնտեղ հայտնվող լրագրողները ստիպված էին լինում կռանալ, որ անցնեին այդ անցքի միջով ու հասնեին ճաշարան։ Երեկ նկատեցինք, որ երբեմնի նեղլիկ անցքը լայնացրել են, որը կարող ենք որպես դրական փոփոխություն դիտել` կառավարության կողմից։ Այսուհետ այլեւս կարիք չի լինի կռանալու, ինչպես Հայաստանի իշխանություններն են կռանում թշնամի եւ անգամ բարեկամ պետությունների ղեկավարների առաջ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կողբի համայնքապետի պաշտոնակատար Սերյոժա (Սերգեյ) Ավագյանը, վարակված լինելով կորոնավիրուսով, օրերս՝ նոյեմբերի 30-ին, նախընտրական քարոզարշավի է մասնակցել: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ մասին հենց ինքը՝ համայնքապետի պաշտոնակատարը տեղեկացրեց: Ավագյանի՝ Facebook-ի էջում դեկտեմբերի 1-ին տեղադրված տեսանյութում, որն իշխող «Քաղաքացիական պայմանագրի»՝ նոյեմբերյանի մի քանի գյուղերում իրականացված քարոզարշավին է վերաբերում, հստակ երեւում է՝ ինչպես է նա, օրինակ, ծաղիկ խոնարհում հանուն հայրենիքի զովհածների հուշակոթողին: «Ես չգիտեմ՝ ինչ ահազանգ է, բայց մի անգամ եմ գնացել Կողբում քարոզարշավ իրականացնելիս: Գնացել, հեռու կանգնել եմ՝ սոցիալական հեռավորությունը պահելով: Իսկ ուրիշ բանի ո՛չ մասնակցել եմ, ո՛չ էլ ինչ-որ մի բան»,- մեզ հետ զրույցում ասաց Ավագյանը: Մեր դիտարկմանը, թե տեսանյութում հստակ երեւում է՝ ինչպես է ինքը հանրային նշանակության միջոցառման մասնակցում, արձագանքեց. «Թեստի պատասխանը, հա, դրական էր, ու «բյուլետենով» 14 օր տանը կարանտինային ռեժիմ պետք է լիներ, բայց տաքություն, սատուրացիա, էդ բաները նորմալ են: Էդ օրն էլ դրսում ո՛չ քարոզարշավ էի անում, ո՛չ բան: Եկել էին, իմ գյուղ էին մտել, դուրս եմ եկել, դիմավորել եմ, էդքան բան»:


Մեզ հետ զրույցից հետո Ավագյանը հետ զանգեց՝ ավելացնելով. «Նոյեմբերի 25-ին երբ թեստ էի հանձնել, դրա պատասխանն էր դրական, բայց թեստ նաեւ նոյեմբերի 30-ին էի հանձնել՝ քարոզարշավի օրը: Էդ անգամ արդեն բացասական էր պատասխանը»: Ավագյանը վստահեցրեց նաեւ, որ բացասական թեստի պատասխանն իր մոտ է ու պատրաստ է հրապարակել այն: Նշենք, որ Վարչական իրավախատումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 42-րդ հոդվածը, որ վարեբերում է «Սանիտարական, սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահամաճարակային կանոններին ու նորմաներին, հիգիենիկ նորմատիվները խախտելուն», սահմանում է՝ տուգանք նշանակել նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց դեպքում քառասնապատիկից մինչեւ հարյուրքսանապատիկի չափով: Արարքը կարող է պատժելի լինել նաեւ նույն օրենսգրքի 182.4 հոդվածի համաձայն, որ սահմանում է «Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտումը»: Այն ենթադրում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ յոթանասունապատիկի չափով: Հավելենք, որ Կորոնավիրուսով վարակելը պատժվում է նաեւ Քրեական օերնսգրքով: ՔՕ 124.1 հոդվածի համաձայն՝ անձին վարակով վարակելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով: Իսկ եթե արարքն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով: Հետաքրքիր է՝ ինչ պատիժ կսահմանվի Կողբի համայնքապետի ԺՊ-ի նկատմամբ՝ հանրային վտանգավոր արարք թույլ տալու համար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում աղքատության մակարդակը 2020 թվականին գնահատվել է 27 տոկոս, որը 0.6 տոկոս տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա 26.4 տոկոսից: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ մեր հանրապետությունում ծայրահեղ աղքատ են 0.7 տոկոսը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարի աղքատության սրությունը եղել է 1.3 տոկոս: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ մանկական աղքատության ամենաբարձր մակարդակը նախորդ տարի եղել է Շիրակի մարզում, որը կազմել է 57.7 տոկոս: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ բարձր մակարդակ դիտվել է նաեւ Գեղարքունիքի մարզում՝ 56 տոկոս, Տավուշում՝ 46.1 տոկոս, եւ Արագածոտնում՝ 40.1 տոկոս: Համեմատաբար ցածր մակարդակ է դիտվել Սյունիքի մարզում՝ 9.3 տոկոս: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ ծայրահեղ աղքատության ամենաբարձր մակարդակը եղել է Արագածոտնի մարզում՝ 4.2 տոկոս, եւ Շիրակում՝ 3.1 տոկոս: Փաստորեն, ՀՀ քաղաքացու կյանքը այդպես էլ չի բարելավվում, եւ, սրան զուգահեռ, բնակչության կենսամակարդակը գնալով նվազում է: Սա՝ պաշտոնապես»:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99317

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online