ՀՀ հումանիտար առաքելությունը Հալեպի ԲԿ-ներին է փոխանցել ավելի քան 3,5 տոննա օգնություն

2021 թվականի դեկտեմբերի 1-ին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է ավելի քան 3,5 տոննա բժշկական և առողջապահական պարագաներ: Այս մասին հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից:


Առողջապահության ոլորտի պատասխանատուներն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին` տրամադրված բժշկական պարագաների, ինչպես նաև` «Հայ ծերանոց», «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոններում և մի շարք այլ բուժհաստատություններում ցուցաբերած բժշկական ամենօրյա աջակցության համար: Նրանց խոսքով՝ հայ և սիրիացի բժիշկները համատեղ ջանքեր են գործադրում տուժածներին օգնելու համար:


Այսպիսով, չնայած Հալեպում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված մի շարք սահմանափակումներին և դժվարություններին, Հայաստանի հումանիտար առաքելության խումբը բարձր մակարդակով շարունակում է իրականացնել իր աշխատանքները։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99250