ԱՄՆ ժողովրդավարությունների գագաթնաժողովի մտահղացումը բազմաթիվ հարցեր է առաջացնում. Լավրով

ԱՄՆ-ի ժողովրդավարությունների գագաթնաժողովի մտահղացմամբ բազմաթիվ հարցեր են առաջանում, այդ թվում՝ այն, թե ինչու հենց ամերիկյան ըմբռնման մեջ ժողովրդավարությունը պետք է դիտարկվի որպես հասարակության կառուցվածքի իդեալական ձեւ: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«Այժմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժողովրդավարության գագաթնաժողով է հրավիրում։ Բացարձակապես ոլյունտարիստական կերպով է սահմանվել 110 երկրների ցուցակը։ Ես չեմ պատրաստվում դրա վրա մանրամասն կանգ առնել, որ, անշուշտ, դուք տեսել եք այս ցուցակը։ Այն առաջացնում է մի շարք հարցեր, ինչպես նաեւ բուն Ժողովրդավարական գագաթնաժողովը, որը որը ենթադրում է ԱՄՆ-ի իրավունքը կանխորոշել, թե ով է ժողովրդավարության, ով ոչ։ Ինչու հենց ժողովրդավարությունն ամերիկյան հասկացողության մեջ պետք է դիտարկվի որպես հասարակության կառուցվածքի կատարյալ ձև»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի «Երկխոսություն հանուն ապագայի-2021» ծրագրի մասնակիցների առջեւ:


«Ժողովրդավարության գագաթնաժողովը» նախատեսված է դեկտեմբերի 9-10-ը: ԱՄՆ-ն հրավիրել է 110 երկիր, բացի Ռուսաստանից եւ Չինաստանից։


VERELQ-ը հիշեցնում է, որ Հարավային Կովկասի երեք երկրներից վիրտուալ գագաթաժողովին հրավեր են ստացել միայն Հայաստանն ու Վրաստանը։ Ադրբեջանը 100-ից ավելի երկիր ներառող այդ ցուցակում չի հայտնվել։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99098