Նոյեմբերի 29-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության վարակման 189 նոր դեպք:
Կատարվել է 4172 թեստավորում, ունենք 1072 առողջացած: Ընդհանուր կատարվել է 2 360 218 թեստավորում:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 338 120 դեպք, որոնցից 316 198 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 947 պացիենտ:
Անցած մեկ օրում արձանագրվել է 21 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7535 մահվան դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահացել է 1 մարդ: Նման մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1440 է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99001