ՊԵԿ նախկին նախագահը նշանակվել է Արմավիրի մարզպետ

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ: Նման որոշում է կայացրել ՀՀ կառավարությունը:


«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,– նշված է փաստաթղթում:


2020 թվականի հունիսից մինչև 2021 թվականի օգոստոսի 4-ը Էդվարդ Հովհաննիսյանը եղել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/98984