Աշխատանքներ են տարվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակոնֆերանսի նախապատրաստման ուղղությամբ, սակայն հստակ ամսաթիվը դեռ որոշված չէ։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հաստատում ենք, որ աշխատանքներ են տարվում նման հանդիպում նախապատրաստելու ուղղությամբ: Բայց չկան ստույգ պայմանավորվածություններ և ըմբռնում, թե երբ կարող է նման տեսակոնֆերանսը տեղի ունենալ: Այդ աշխատանքը շարունակվում է»,- ասել է Պեսկովը։
Նշենք, որ նախօրեին նա ասել էր, որ այս շաբաթ նախատեսվում է անցկացնել եռակողմ հանդիպում տեսակոնֆերանսի ձևաչափով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/97617