Ռուս խաղաղապահները բարերարների հետ միասին 2 տոննա մարդասիրական օգնություն են նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի Խնուշինակ գյուղի բնակիչներին:
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ հեռավոր գյուղի վերաբնակիչներն ու բազմազավակ ընտանիքները ստացան կենցաղային պարագաներ, գազօջախներ, կոշիկներ և հագուստ, իսկ տարրական դասարանների աշակերտներին տրամադրվեցին ուսապարկեր և գրենական պիտույքներ։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ օգնություն է ցուցաբերվել շուրջ 1000 մարդու։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/97582