Ներկա պայմաններում ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից՝ Արցախի անկախության կամ Հայաստանի Հանրապետության մասը լինելու պաշտոնական ճանաչումը կարող է հանգեցնել Ադրբեջանում Ալիևների կլանի իշխանության տապալմանը: Այս կարծիքին է հայտնել Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը.
"Արդյունքում էապես կնվազի Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում և, միգուցե, վերջ կդրվի այստեղ ռուսական ռազմական ներկայությանը: Այս համատեքստում Ալիևների հնարավոր տապալումը նոր հնարավորություններ կընձեռի հատկապես Ադրբեջանում թուրքական ռազմա-քաղաքական և տնտեսական ազդեցության շեշտակի աճի համար",- Facebook-ի իր էջում գրել է Մելիքյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/96653