Իրանի դեմ Ալիևի անզիջում հռետորաբանության «ոգեշնչման աղբյուրը» Էրդողանն է. փորձագետ

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի կողմից Իրան-Ադրբեջան լարվածությանն անդրադարձը բացահայտում է հակաիրանական «խաղում» թուրք-ադրբեջանական միասնական դիրքավորումը՝ ի ցույց դնելով տանդեմի հիմնական խաղաքարտերը։ Այս մասին գրում է արևելագետ Արմեն Պետրոսյանը:

"Էրդողանը մասնավորապես նշել էր. «Իսրայելի հետ հարաբերությունների պատճառով Իրանը չի կարող վեր կենալ և Ադրբեջանին թիրախավորող գործելաոճ դրսևորել, որովհետև այսօր ադրբեջանցիների թիվն Իրանում ակնհայտ է: Սա, անշուշտ, մտածելու տեղիք է տալիս: Կատարվածը սխալ է: Կարծում եմ՝ Իրանը և նոր իշխանությունն այս սխալը չեն շարունակի»:

Արդենիսկ անհերքելի է՝ 44-օրյա պատերազմից հետո թուրք-ադրբեջանական տանդեմի առաջնային խնդիրներից է ոչ միայն տարածաշրջանում Իրանի կողմից սեփական դիրքերի վերականգնմանը միտված քաղաքականության հնարավորինս խոչընդոտումը, այլ նաև հենց Ադրբեջանի տարածքում իրանական ազդեցության առավելագույնս չեզոքացումը։

Որպես նշվածի վառ ապացույց՝ կարելի է նշել Բաքու-Թեհրան լարվածության ֆոնին Ադրբեջանում Իրանին հարող շիայական և տեղաբնիկ էթնիկ խմբերի տարաբնույթ շրջանակների դեմ թիրախային պայքարը։ Խոչընդոտվում է նրանց ներկայացուցիչների գործունեությունը, իրականացվում են ձերբակալություններ լրտեսական ցանցի ստեղծման, պետական դավաճանության և անջատողականության հրահրման շինծու մեղադրանքներով։

Իսկ տարածաշրջանում Թեհրանի դիրքերի թիրախավորման հստակ օրինակներ են Գորիս-Կապան ավտոճանապարհին իրանական բեռնատարների տեղաշարժի սահմանափակումները, Արցախի օկուպացված շրջաններում ընթացող շինարարական աշխատանքներում իրանական ընկերությունների մասնակցության բացառումը, Ադրբեջան-Իրան սահմանին Իսրայելի գործունեության ընդլայնման իրողությունը, ահաբեկչական տարրերի ներկայության հնարավորությունը(ըստ իրանական կողմի) և այլն",- գրել է նա։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/96623

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online