Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաքերին, գլխավորելով բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը, կմեկնի Ռուսաստան: Այս մասին հայտնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Մոհամադ Բաքերին Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Այցի նպատակը ռուսական կողմի հետո երկկողմ համագործակցության զարգացումն է:
Հանդիպմանը քննարկվելու են երկկողմ պաշտպանական ու ռազմական հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարը , տարածաշրջանային ու միջազգային զարգացումները:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/96273