Գազի սակագնի հարցում կոնսենսուս և փոխըմբռնում կա. փոխվարչապետ

Գազի սակագնի հարցում կոնսենսուս և փոխըմբռնում կա: Այս պահին բանակցությունները շարունակվում են, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:


«Այս պահին բանակցությունները շարունակվում են, սահմանին գազի գնի վերաբերյալ ոչինչ հնարավոր չէ ասել, բայց սակագնի ձևավորման հարցում կոնսենսուս և փոխըմբռնում կա», - ասաց Մհեր Գրիգորյանը։


Գրիգորյանի խոսքով՝ հումքային շուկաներում իրավիճակից երևում է, որ գազի սակագնի հարցն արդիական է և բանակցությունների առիթ է ստեղծում, դրանք այժմ ընթանում են։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/94430