Կտրել Հայաստանը Իրանից, շնչահեղծ անել տնտեսությունը. ինչի՞ է ձգտում Ադրբեջանը

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Սյունիքում ադրբեջանական ոստիկանական անցակետ է դրել և իրանական բեռնատարներից փող է գանձում:


Ավելի ուշ ՀՀ ԱԱԾ-ն հանդես եկավ հաղորդագրությամբ, որով էլ ավելի թեժացրեց իրավիճակը՝ հաղորդագրության մեջ օգտագործելով ադրբեջանական տեղանուն, ինչպես ավելի վաղ դա արել էր նաև Նիկոլ Փաշինյանը. "Սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում",- ասված էր հայտարարության մեջ։ Նշվում էր նաև, որ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Իսկ զուգահեռ սոցցանցերում հրապարակվում էին գանձումները փաստող փաստաթղթերը:


Իրավիճակը մինչ այս պահը շարունակում է մնալ նույնը՝ ադրբեջանցիների ոստիկանական կետը նույն  տեղում է, ծավալում գործունեություն: Ի դեպ, ադրբեջանցիները, ըստ Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանի, Որոտանի մոտ դեռևս ազգությամբ հայերին, հայկական համարանիշներով մեքենաները չեն ստուգում, նրանց թիրախում միայն Իրանից ժամանած մեքենաներն են... երևի թե ազգովի շնորհակալություն հայտնենք:


Մեղրիի ազատ տնտեսական գոտու ապագան մշուշոտ է


Մեղրիի ազատ տնտեսական գոտու ապագան մշուշոտ է: Այս կարծիքին է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը.


"Ադրբեջանցիների կողմից հայ-իրանական միջպետական ճանապարհին վերահսկողության հաստատումը հարցականի տակ է դնում նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու հեռանկարները: Առանց կայուն ու ապահով տրանսպորտային կապի գոտին չի կարող դրական արդյունք ապահովել՝ ծառայելով նախևառաջ որպես հայ-իրանական տնտեսական հարաբերությունների կարևոր, համակարգաստեղծ օղակ:

Այս առումով ամենևին պատահական չէ, որ 2018-ի իշխանափոխությունից հետո կառավարության օրակարգում գրեթե բացակայում էր ու առ այսօր շարունակում է բացակայել Մեղրիի ազատ տնտեսական գոտու խնդիրները: Վերջիններս, անշուշտ, առաջացել են դեռ նախքան 2018-ի համահայկական ողբերգությունը: Խոսքը, մասնավորապես, հողատարածքների օտարման գործարքների մասին է: Սակայն դրանց անտեսումը նոր պսևդո-իշխանությունների կողմից ի սկզբանե վկայում էր Իրանի հետ հարաբերությունների սնանկացման միտումների մասին, ինչը լիովին տեղավորվում է թուրք-ադրբեջանական տարածաշրջանային գեոռազմավարության մեջ",- գրում է փորձագետը:


Կտրել Իրանը Հայաստանից


Իրականում Ադրբեջանը այս գործողությամբ կարևոր տնտեսական քայլ է անում՝ կտրելու Իրանը Հայաստանից, ինչի անհրաժեշտ պայման է շահութաբերության անկումը։ Այս մասին գրում է լրագրող Նաիրի Հոխիկյանը.

"Իրանական բեռնատարները աստիճանաբար դադարելու են ՀՀ տարածքը որպես տարանցիկ ուղի օգտագործել, նաև զգալի կնվազեն Իրանից Հայաստան բեռնափոխադրումները․ շահավետ չի լինի իրանցիների համար։ Սա իր հետ բերելու է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունների նվազման ինչպես իրանական բիզնեսի, այնպես էլ միջազգային խոշոր խաղացողների համար, Հնդկաստանն ու Չինաստանը դադարելու են ընդհանրապես Հայաստանը քննարկել միջազգային մայրուղիների իրենց պլաններում։ Այլ կերպ ասած՝ չկա բիզնես շահ, չկա քաղաքական բարենպաստ պայման։

Սա էլ իր հերթին բերելու է Հայաստանի ևս մեկ շնչուղու փակման՝ շնչահեղձ անելով մեր երկիրը։

Ինչի՞ է ձգտում այդկերպ Ադրբեջանը։ Ստիպել հայկական կողմին միջանցք տրամադրել իրեն՝ Սյունիքի մարզով միանալ Նախիջևանին և Թուրքիային, ինչը իր հետ Ադրբեջանին տալու է ֆինանսական հսկա հավելյալ ռեսուրսների խնայում։

Հայաստանի քաղաքական իշխանության ներկա ապիկարության ու տգիտության պայմաններում մենք ավելի արագ քայլերով ենք գնում դրան։ Այնինչ կան հստակ և պարզ գործողություններ, որոնք անելու դեպքում Հայաստանը կարող է արագ և ամուր կերպով դառնալ տարածաշրջանային գործոն։

Քանի որ չկա որևէ գրավոր փաստաթուղթ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը Ադրբեջանին հանձնելու մասին, և դրա անվտանգության երաշխիքները տրվել են բանավոր կերպով, ինչը չի պահպանվում, ապա հայկական կողմը դիմում է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին՝ ցույց տալով իրականությունը, իսկ ՌԴ-ին տեղեկացնում է իր միջպետական ճանապարհն ամբողջությամբ իր հսկողության տակ վերցնելու մասին։

Հայկական բանակը մի քանի ժամում թշնամու մի քանի տասնյակ զինվորներին ու ոստիկաններին հեռացնում է ճանապարհի մոտից՝ ամբողջությամբ վերահսկելով միջպետական մայրուղին։ Մտավախությունները, թե Ադրբեջանը կարող է ռազմական գործողություն սկսել, առնվազն միամիտ են, քանի որ նույնպիսի մտահոգություն ունի Ադրբեջանը մեր առումով։ Չունենալով անհրաժեշտ ռազմական տեխնիկա և մարդկային ռեսուրս՝ նրանք ևս վախենում են, թե կարող ենք փոխել իշխանությանն ու ռեվանշ անել։ Բայց դե տգետները դա չեն հասկանա, նրանց համար կարևորը ասֆալտն է",- գրել է Հոխիկյանը։


Բաքվի ծաղրի հասցեատերը միայն Հայաստանը չէ


Արևելագետ Արմեն Պետրոսյանն է այդ կարծիքին .


"Հայաստանի Գորիս-Կապան միջպետական ճանապարհի «անխափան» գործունեությունը տարաբնույթ քայլերով խոչընդոտելու միջոցով Ադրբեջանը նաև «ծաղրում է» սեփական տարածքը շրջանցող «Հարավ-Արևմուտք», «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքների այլընտրանքային տարբերակների հնարավորությունը...":


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/94027

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online