Ազգային ժողովում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Կառավարության ծրագրի ներկայացումն ընդհատվել է ծեծկռտուքով:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին նիստերի դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց: Վերջինս տեղից միջամտել էր Փաշինյանի ելույթի ժամանակ:
Պատգամավորը հրաժարվեց հեռանալ, իսկ անվտանգության աշխատակիցների հրավիրվելուց հետո սկսվեց խառնաշփոթը:
Նիստերի դահլիճում են տասնյակ անվտանգության աշխատակիցներ, որոնք մի շարք ընդդիմադիր պատգամավորների դուրս բերեցին դահլիճից: Տեսանյությում երևում է, թե ինչպես են ընդդիմադիր կին պատգամավորները վանկարկում "դավաճան Նիկոլ":
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92798