Փորձ երկրորդ. ԱԺ ընդդիմությունը դարձյալ առաջադրեց Իշխան Սաղաթելյանին

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում նորից առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։


Հիշեցնենք, քիչ առաջ տեղի ունեցած քվեարկությամբ Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխնախագահ: Քվեարկությանը մասնակցած 104 պատգամավորներից նրա օգտինկողմ էր քվեարկել 53-ը, դեմ՝ 50-ը: Պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ է 54 կողմ ձայն։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91815