ՔՊ-ն կաջակցի Իշխան Սաղաթելյանի ընտրվելուն

Նորընտիր Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այսօր ընտրվելու է ընդդիմադիր ԱԺ փոխնախագահը և իշխանական խմբակցությունը՝ "Քաղաքացիական պայմանագիրը", որոշել է աջակցել այդ հարցում:


««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կապահովի անհրաժեշտ նվազագույն ձայներ, որ ընդդիմության ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանն ընտրվի»,- հայտարարեց խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը:


Նա նշեց, որ որոշումն նդունվել է, քանի որ երկրի զարգացման բնականոն ընթացքը խոչընդոտել չի կարելի:


"Ունենք պատրաստակամություն՝ ԱԺ մարմինների ճիշտ ձևավորման և  կառուցողական աշխատանքի",- շեշտեց Բաղդասարյանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91804