Արցախում հաջողելուց հետո Էրդողանը փոխում է Կիպրոսի հետ կապված միջազգային ստատուս-քվոն

Թուրքական ներխուժման 47-րդ տարվա կապակցությամբ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն(ՀԿԹՀ) այցի ընթացքում Թուրքիայի նախագահ  Էրդողանի մի շարք հայտարարություններ միջազգային հանրության բուռն արձագանքին են արժանացել։ Էրդողանի հասցեին տարբեր մակարդակում քննադատություններ են հնչեցրել Կիպրոսը, Հունաստանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իսրայելը և այլն։ Այս մասին գրում է արևելագետ Արմեն Պետրոսյանը:

"Որքան էլ պարադոքսալ կարող է թվալ, բայց Թուրքիայի դեմ նման դեմարշը որոշ իրողություններով զուգահեռներ ունի արցախյան հիմնախնդրի հետ։

Մասնավորապես՝

1. Արցախյան հակամարտության շրջանակներում զգալիորեն հաջողելուց հետո Անկարան փորձում է փոխել կիպրոսյան հիմնախնդրի հետ կապված միջազգային ստատուս-քվոն՝ նպատակային քաղաքականություն վարելով հիմնախնդրի կարգավորման սկզբունքի փոփոխության ուղղությամբ՝ «երկու համայնքների հավասար իրավունքներով դաշնությունից» դեպի «երկու պետություն երկու ժողովրդի համար» բանաձևը։

Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների տեսանկյունից պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը ստորադավում է ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի նկատմամբ՝ ի տարբերություն արցախյան հիմնախնդրում Թուրքիայի ունեցած դիրքորոշման։

2. Կիպրոսյան հիմնախնդրի հետ կապված Թուրքիայի քաղաքականության սկզբունքային փոփոխությունն արձանագրվում է արցախյան 44-օրյա պատերազմում ադրբեջանա-թուրքական տանդեմի հաղթանակից հետո, երբ և՛ Բաքուն, և՛ Անկարան՝ և միայն նրանք հայտարարում են, թե արցախյան հակամարտությունը հանգուցալուծվել է։ Այսինքն՝ այն ինչ անթույլատրելի էր արցախահայության համար, կարելի է Հյուսիսային Կիպրոսի թուրք բնակչությանը։ Եթե Արցախում Ադրբեջանն ու Թուրքիան պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի շեշտադրմամբ պայքարում էին հայկական «օկուպացիայի» դեմ, ապա Կիպրոսում արդեն ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի կիրառմամբ Անկարան փորձում է լեգիտիմացնել կղզու հյուսիսիային հատվածի սեփական օկուպացիան։

3. Այս գործընթացում Թուրքիան փորձում է ապահովել առավելագույն միջազգային աջակցություն, որն էլ ստանում է բացառապես Ադրբեջանի կողմից՝ Արցախում Բաքվին ցուցաբերած վճռորոշ օժանդակության դիմաց։ Պատմության ընթացքում առաջին անգամ Կիպրոսի թուրքական հատվածում տեղի ունեցած միջոցառումներին մասնակցել է նաև Ադրբեջանից ժամանած խորհրդարանական պատվիրակություն։ Իսկ Էրդողանն իր բազմաթիվ խնդրահարույց հայտարարություններից մեկում շեշտել է, որ Ի. Ալիևի հետ ակտիվորեն քննարկվում է Ադրբեջանի կողմից Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ճանաչման հնարավորությունը։ Սահմանվել է նաև թյուրքական նոր մերձեցման կարգախոսը՝ «Մեկ ժողովուրդ, երեք պետություն» բավականաչափ հնչեղ ձևակերպմամբ։

4. Թուրքիայի արտոնմամբ՝ ՀԿԹՀ ղեկավարության կողմից խախտվել է ՄԱԿ ԱԽ-ի 1984թ. 550 բանաձևը՝ ժամանակի կիպրական ամենահայտնի զբոսավայրերից մեկի՝ Վարոշայի շրջանի չեզոք կարգավիճակի փոփոխության շարունակական քաղաքականության իրականացմամբ։

Վերոնշյալը նաև դիվանագիտության դաշտում գործունեության լայն դաշտ է բացում Հայաստանի համար առնվազն հետևյալ ուղղություններում՝

1. Թուրք-ադրբեջանական երկակի ստանդարտների շեշտադրմամբ՝ առավել ակտիվացնել արցախյան հիմնախնդրի չկարգավորված լինելու և արցախահայության ազատ ինքնորոշման իրավունքի պաշտպանության կարևորությունը՝ նման կերպ նաև որոշակի խնդիրներ առաջացնելով Անկարա-Բաքու հարաբերություններում։

2. Օգտվելով Թուրքիայի դեմ ձևավորված միջազգային լայն համախոհության իրողությունից՝ պարբերաբար ընդգծել Թուրքիայի ապակառուցողական և գործող միջազգային իրավակարգին մշտապես սպառնացող քաղաքականության շարունակակնության մասին, որը հետևանք է այդ երկրում իշխող վարչակարգի անպապատժելիության և նրա քայլերը զսպելու հարցում անհետևողական քաղաքականության բացակայության",- գրել է փորձագետը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91049

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online