ՍԴ մերժեց չորս ուժերի հայցը և ուժի մեջ թողեց արտահերթ ընտրությունների արդյունքները

Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել ԱԺ արտհերթ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը: Այս մասին հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ ներկեյացնելով բարձր դատարանի որոշումը հուլիսի 17-ի երեկոյան:


«ՀՀ Սահմանադրության 170-րդ 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,-ասել է նա:


Դիլանյանը տեղեկացրել է, որ ՍԴ որոշման ամբողջական տեքստը 3-օրյա ժամկետում կհրպարակվի ՍԴ կայքում եւ կառաքվի կողմերին:


Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանն առանց Ազգային ժողովի քվեարկության կնշանակվի վարչապետ՝ որպես խորհրդարանական մեծամասնության թեկնածու:


Քաղաքական չորս ուժ՝ հունիսի 20-ի ընտրությունների արդյունքով խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» կուսակցությունն ու «Զարթոնք» դաշինքը հուլիսի 2-ին դիմել էին Սահմանադրական դատարան` Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ էլ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։ 


ՍԴ-ում դատավարությունը մեկնարկել էր հուլիսի 9-ին:


ԸՆտրությունների արդյունքները վիճարկող ուժերը դժգոհ են ՍԴ որոշումից, սակայն նրանց համար այն կանխատեսելի էր: «ՍԴ-ի այս որոշումը կանխատեսելի էր, ՍԴ-ի նկատմամբ քաղաքական ճնշումները՝ պարզ եւ հստակ»,-ասել է ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:


Նրա խոսքով, ՍԴ 9 դատավորներից յուրաքանչյուրը պատկերացնում էր, որ իշխանության դեմ գնալու դեպքում իրենց կարող են փռել ասֆալտին, կտրեն մատները, վենդետա լինի եւ այլ բոլոր մյուս տերմինները:


«Կարելի է ասել, որ ՍԴ-ն այս պայմաններում չունեցավ խիզախություն կայացնելու ճիշտ որոշում, որը ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին էր, բայց դրանից իրավիճակը չի փոխվում», - ասել է Վարդևանյանը:


«ՄԵզ համար ամենևին անակնկալ չէր, եզրափակիչ խոսքումս հայտարարել եմ այդ մասին, որովհետև ակնհայտ էր, թե պրոցեսն ինչպես է վարվում»,- ՍԴ որոշումից հետո լրագրողներին ասել է «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն ու ընդգծել՝ որոշումն իրավական է, սակայն քաղաքական ազդեցության տակ ընդունված։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/90827