Հայաստանում ցանկանում են «իմաստազրկել» ավտոմեքենաների պետհամարանիշերի գողությունը

Հայաստանում կառավարության նոր որոշմամբ ցանկանում են կանխել մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի, ցանկալի համարանիշերի գողության դեպքերը:


Կառավարության հուլիսի 15-ի նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի, ցանկալի կամ հերթական համարանիշերի գողության դեպքերը կանխելու, դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողին նույն համարանիշի կրկնօրինակը հատկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:


Հիմնավորման համաձայն՝ գործող իրավակարգավորումների պայմաններում մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի, ցանկալի կամ հերթական համարանիշերի գողության կամ դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողը զրկվում է այդ համարանիշերի փոխարեն դրանց կրկնօրինակը ստանալու հնարավորությունից և ստիպված է ստանալ նոր՝ այլ թվերի և տառերի համադրությամբ համարանիշ, մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի դեպքում էլ վճարելով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված մեծ պահանջարկ ունեցող համարանիշ ստանալու համար հաստատագրված լրացուցիչ գումարը։ Նշված կարգավորումները պատճառ են դարձել հիմնականում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հափշտակությունների և դրանք վերադարձնելու համար այն օգտագործողից գումար շորթելու համար։ Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնց պայմաններում համարանիշերի գողության և կորստի դեպքում վերջինիս օգտագործողին կհատկացվի նույն համարանիշի կրկնօրինակը։


Ինչպես նշել է ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, որոշմամբ զույգ համարանիշերի կորստի դեպքում օգտագործողին իր ցանկությամբ պետական տուրքի վճարի դիմաց՝ 12 հազար դրամ, կհատկացվի համարանիշների կրկնօրինակը՝ հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ: «Որոշումը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո: Նշված ժամանակահատվածն անհրաժեշտ է Ոստիկանության կողմից համարանիշերի հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ տպագրելու տեխնիկական հնարավորությունն ապահովելու համար: Որոշման գործողությունը տարածվելու է 2020 թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա»,-ասել է Վահե Ղազարյանը:


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Գիտեք, որ Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում գողության նոր տեսակ է հայտնվել. գողանում են ավտոմեքենաների պետհամարանիշերը և սեփականատերերից դրամ շորթելով՝ վերադարձնում են: Իհարկե, վերջին շրջանում մեր իրավապահ մարմինները մի քանի այդպիսի խմբեր բացահայտել և ձերբակալել են, բայց մենք որոշեցին այդ հանցատեսակն անիմաստ դարձնելու համար կայացնել հետևյալ որոշումը, որ համապատասխան պետական տուրքի վճարումով կտրվի համարանիշի կրկնօրինակը: Այսինքն՝ այդ պարագայում քաղաքացին ոչ թե ստիպված կլինի համանիշի վերադարձի համար մեծ գումար վճարել, այլ ուղղակի պետական տուրքով կստանա համանիշի կրկնօրինակը: Կարծում եմ՝ սա շատ կարևոր որոշում է այդ խնդիրն արմատապես լուծելու համար»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/90714

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel

alexistogel