Հուլիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է տաք օդային հոսանքի ներթափանցում Իրաքի տարածքից, որի արդյունքում օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է: Այս ուրախալի լուրը այսօր ասուլիսում հայտնեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ -ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով, հուլիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով: Հուլիսի 4-ին կլինի բարձր ջերմային ֆոն՝ +40…+41 աստիճան, սակայն տապը կարճ կտևի և հուլիսի 6-ից սկսված տաք օդի ալիքը կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին:
"Օդի ջերմաստիճանը կսկսի նվազել 4-5 աստիճանով",-ասաց նա:
Նա նաև նշեց, որ հուլիսին Հայաստանում կրկին շոգ եղանակ է սպասվում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/90111