ՍԴ-ում գրանցվել է «Հայաստան» դաշինքի դիմումը

Սահմանադրական դատարանում հուլիսի 2-ին գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը:


Այն ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջովէ:


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը՝ նշելով, որ 10։40 -ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ստացվել։


Հիշեցնենք, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով «Հայաստան» դաշինքը ստացել էր 269 481 ձայն կամ քվեների 21.09 տոկոսը:


Սահմանադրական դատարանը Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին որոշումը կարող է կայացնել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/90101