2021-ի հունիսի 15-ը պատմության ապագա դասագրքերում նշվելու է որպես «համազգային ամոթի» օր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը:
«Որովհետև թուրքը պաշտոնապես ուղևորվում է մեր Շուշի, իսկ «ներքին թուրքը»՝ Սյունիք։
Կապիտուլյանտի «շնորհիվ»՝ պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի նախագահն այցելում է Շուշի։
Թուրքին Արցախ մտնելու «պուտյովկա» տվողին քվեարկողը՝ քվեարկելու է հենց Ալիև-Էրդողան զույգի օգտին»,-գրել է Շարմազանովը։
VERELQ-ը հիշեցնում է, որ Էրդողանը ժամանել Է Բաքու: Թուրքիայի նախագահը կայցելի Ֆիզուլի և Շուշի։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/89065