Ընտրությունների նախաշեմին կարևոր է կոնսոլիդացվել ու լինել միասնական. Ղուկասյան

Հայաստանն այսօր շատ ծանր ճգնաժամի ճիրաններում է հայտնվել, որը կապված է թե՛ ներքաղաքական օրակարգի, թե՛ այն իրավիճակի, որ առկա է տարածաշրջանում և Հայաստանի սահմանների շուրջ: Այս մասին Երևանում ընթացող քննարկմանը հայտարարեց "Հանուն սոցիալական արդարության" կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:


"Մենք կարծում ենք, որ այն իրավիճակը, որ կա, թույլ չի  տալիս մեր երկրին այս պահին անցկացնել ընտրություններ: Ընտրությունները քաղաքական ուժերի միջև պայքար են ենթադրում, բայց այսօր տեսանելի է, որ այդ պայքարը միանշանակ դրական չի կարող ազդել մեր երկրում ազգային կոնսոլիդացիայի առումով և ազդելու է միայն բացասական: Հետևապես մենք կոչ ենք անում բոլորին լինել միասնական և կոնսոլիդացվել իրապես ազգային գաղափարների շուրջ",-նշեց նա:


Ղուկասյանի խոսքով, բացի առկա ծանր իրավիճակը, ակնհայտ էր, որ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար շատ քիչ ժամանակ էր տրվել ուժերին, որպեսզի նրանք կարողանային ըստ արժանվույն ներկայացնեն իրենց ծրագրերը:


"Մենք ի սկզբանե նշել էինք, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի նպատակն այն է, որ մասնակցի ընտրություններին և փորձի գալ իշխանության: Բայց քանի որ երկիրը գտնվում է իսկապես բացառիկ իրավիճակում և ժամանակը կարճ է, մենք տեսնում ենք, որ պայքարը լինելու է երկու հիմնական ուժերի միջև: ՀԱՍԱԿ-ը այս ընտրություններում չեզոք է լինելու՝ վստահ լինելով, որ մեր հասարակությունը խոհեմ կգտնվի ճիշտ որոշում կայացնելու համար",- շեշտեց նա:


Կուսակցության նախագահը ընդգծեց՝ երբեք չեն կարևորել զուտ ԱԺ-ում հայտնվելը, դա ինքնանպատակ չէ: Նպատակն այն է, որ երկիրը լինի խաղաղ, կայուն, ուժեղ: Իսկ ընտրություններին չմասնակցելը չի նշանակում, որ կուսակցությունը պասիվ գործելաոճ է որդեգրելու, այլ հակառակը՝ բոլոր մարզերում էլ ավելի ակտիվ է լինելու և պատրաստվելու է հաջորդ քաղաքական գործընթացներին:


Իր հերթին կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը, հիշեցնելով, որ այսօր մայիսի 28-ն է, ընդգծեց, որ մեր պետության գոյությունն այսօր վտանգված է և ինչպես 100 տարի առաջ, այսօր էր թշնամին փորձում է կործանել Հայաստանն ու սպառնում հայերիս անվտանգությանը:


"Հայաստանի շուրջ այսօր շատ մտահոգիչ գործընթացներ են տեղի ունենում, և ակնհայտ է, որ լայն կոնսոլիդացիայի խնդիր ու պահանջ կա, քանի որ միայն միահամուռ ուժերով կարող ենք դիմակայել թշնամուն: Հույս ունենք, որ քաղաքական ուժերը կունենան այդ խոհեմությունը և կմիավորվեն այն հարցերի շուրջ, որոնք ուղղակիորեն կապ ունեն Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի ու գոյության հետ",- ասաց նա:


Կոստանյանն անդրադարձավ նաև դաշնակիցների հետ հարաբերություններին՝ նշելով, որ Հայաստանը պետք է հստակ ու ընդգծված դիրքորոշում ունենա այդ հարաբերություններում, լինի թափանցիկ իր գործընկերների համար, քանզի միայն այդ դեպքում է հնարավոր փոխշահավետ հարաբերություններ կառուցել. "Հակառակն ուղղակի վնասում է մեր անվտանգությանն ու խնդիրներ ստեղծում ՀՀ բնականոն զարգացման համար",-հավելեց նա:


Նշենք, որ քննարկումը, որին մասնակցում են հայ և ռուս փորձագետներ, կազմակերպվել է "Հանուն սոցիալական արդարության" կուսակցության և "Ժողովրդի ձայնը" փորձագիտական ակումբի ջանքերով:
 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/88070

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online