ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Հայաստանի իր պաշտոնակից Վաղարշակ Հարությունյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ համագործակցությունն ու իրավիճակը Ղարաբաղում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին։
«Մայիսի 17-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի խնդիրների կատարման շրջաններում տիրող իրավիճակը», - ասել են նախարարությունում:
Մանրամասները չեն բացահայտվում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87252