«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարման խնդիրը այս պահին լուծվում է, մատակարարումը վերսկսվել է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել եւ կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի:
Կրկին հայցում ենք երեւանցիների ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
VERELQ-ը հիշեցնում է, որ վարորդների գործադուլի պատճառով այսօր գիծ դուրս չեն եկել շուրջ 250 ավտոբուս ու երթուղային: Վարորդները հայտարարել են, որ վառելիքի մատակարար ընկերությունը չի մատակարարում պատշաճ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86918