Ազգային ժողովը հատուկ նիստ է հրավիրել, օրակարգում վարչապետի ընտրության հարցն է:
Նշենք, որ այս նիստում վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ոչ թե խմբակցություններին, այլ խորհրդարանի պատգամավորների 1/3-ին: Միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, որին վարչապետի թեկնածու են առաջադրել «Իմ քայլը» խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները:
Եթե այսօր Փաշինյանը դարձյալ չընտրվի վարչապետ, ինչպես դա եղավ ԱԺ նախորդ հատուկ նիստում, մայիսի 3-ին, Ազգային ժողովը ցրվում է և նշանակվում են արտահերթ ընտրություններ:
Ըստ խորհրդարանական ուժերի պայմանավորվածության, ԱԺ-ն այսօր էլ չպետք է ընտրի Նիկոլ Փաշինյանին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86750