Ուկրաինայի հայերի միությունը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կապված Արցախում հայկական ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի հետ:
Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, Ուկրաինայի հայերի միությունը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունն Արցախում հայկական մշակութային ժառանգության վրա հրավիրելու խնդրանքով, որն այս պահին վտանգված է:
Արցախի Հանրապետությունում գոյություն ունեն հայկական պատմության և մշակույթի ավելի քան 3000 հուշարձաններ, այդ թվում՝ 500-ից ավելի քրիստոնեական եկեղեցիներ, ինչպես նաև նախաքրիստոնեական դարաշրջանի տասնյակ հուշարձաններ։ Այդ հուշարձաններից ամենահները 2 հազար տարեկան են (Տիգրանակերտի ամրոցը)։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86654