Սլովակ նախկին նախարարը Վրաստանում կզբաղվի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու գործով

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ ներկայացրել է Եվրոպական ներդրումային բանկի նախկին փոխնախագահ, Սլովակիայի էկոնոմիկայի նախկին նախարար Վազիլ Հուդակին:


1tv.ge կայքը հայտնում է, որ Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վազիլ Հուդակը քաջածանոթ է Վրաստանի տնտեսական թիմին:  


«Իմ հատուկ խորհրդական Վազիլ Հուդակին աշխատելու է օտարերկրյա ներդրումների ոլորտում: Ինչպես գիտեք, մենք մշակում ենք կորոնավիրուսի պատճառած դժվարին իրավիճակում տնտեսության վերականգնման նոր ծրագիր, որի համար օտարերկրյա ներդրումները առաջնային դեր կխաղան Վրաստանի հետագա զարգացման համար: Երկրին անհրաժեշտ են ներդրումներ, ինչը նշանակում է, որ տնտեսությունն ավելի արագ կվերականգնվի, ավելի շատ զբաղվածություն, ավելի շատ եկամուտ կստանան մեր քաղաքացիները: Ուստի մենք ընտրել ենք Վազիլ Հուդակին, որը Վրաստանի մեծ բարեկամն է: Իր հաջող կարիերայի ընթացքում նա աշխատել է որպես Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ, Սլովակիայի էկոնոմիկայի նախարար, ֆինանսների նախարար, մինչ այդ աշխատել է մասնավոր բանկերում: Նաև ցանկանում եմ ասել, որ նա շատ լավ ծանոթ է Վրաստանին: Նա լավ ծանոթ է մեր տնտեսական թիմին: Միևնույն ժամանակ, ես կցանկանայի նշել, որ երեկ նա առաջադրվեց որպես փոքր և միջին ձեռնարկատիրության գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86646