Հայաստանը ՀԲ-ի հետ բարձրացնուն է հակամարտությունից տուժած ընտանիքների դիմադրողականությունը

Այսօր Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն և ՀՀ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ստորագրեցին «Աջակցություն հակամարտությունից տուժած ընտանքներին» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը: Ծրագրային միջոցները տրամադրվում են Պետականաշինության և խաղաղաշինության բազմակողմանի հիմնադրամի (SPF) կողմից՝ 3.72 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ մեկամյա դրամաշնորհի միջոցով:


Այս մասին հայտնում են ՀԲ մամուլի ծառայությունից:


Հայաստանի կառավարությունը մշակել է սոցիալական պաշտպանությանն ուղղված արձագանքման լայն փաթեթ՝ զարգացման գործընկերների և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ: Այս ծրագիրը կիրականացվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Միասնական սոցիալական ծառայություն» առանձնացված ստորաբաժանման միջոցով: Ծրագրի նպատակն է բարձրացնել հակամարտությունից տուժած ընտանիքների դիմադրողականությունը և նվազեցնել հյուրընկալող ընտանիքների ֆինանսական բեռը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և խոցելի բնակչությանը:


«Ուրախ ենք ստորագրել այս պատեհաժամ համաձայնագիրը՝ Պետականաշինության և խաղաղաշինության հիմնադրամի դրամշնորհի աջակցությամբ», - ասում է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն: «Այս ծրագիրը չափազանց կարևոր է: Տեղահանված անձանց և նրանց հյուրընկալող ընտանիքներին տրամադրվելիք աջակցությունը կբարձրացնի հակամարտությունից տուժած ընտանիքների դիմադրողականությունը»:


Առաջարկվող ծրագիրը կնպաստի սոցիալական պաշտպանության և զբաղվածության աջակցության այն ծրագրերի ընտրությանը, որոնք ՀՀ կառավարության կողմից մշակված ավելի լայն աջակցության փաթեթի մաս են կազմում ուղղված տեղահանվածներին և նրանց հյուրընկալող ընտանիքներին:


Ծրագրի նպատակներն են.



«Ծրագիրը նախատեսված է օգնելու մասնավորապես հակամարտությունից տուժած կանանց», - ասում է Համաշխարհային բանկի աշխատանքային խմբի ղեկավար Մադալենա Հոնորատին: «Անցյալ դեկտեմբերին իրականացված բազմաոլորտային կարիքների արագ գնահատման համաձայն՝ կանայք կազմում են տեղահանված չափահաս բնակչության 70 տոկոսը: Դրամական փոխանցումները կօգնեն նրանց ամենօրյա կտրվածքով բավարարել իրենց հիմնական կարիքները: Ավելին՝ ծրագիրը կբարձրացնի տեղահանված ընտանիքների դիմադրողականությունը և կխթանի սոցիալական համախմբվածությունը նրանց հյուրընկալող համայնքներում»:


Պետականաշինության և խաղաղաշինության հիմնադրամը Համաշխարհային բանկի կողմից կառավարվող գլոբալ հիմնադրամ է` անկայունության, հակամարտության և բռնության իրավիճակներում զարգացման կարևորագույն գործողությունների և վերլուծության ֆինանսավորման համար: Հիմնադրամին սիրով աջակցում են Ավստրալիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Միացյալ Թագավորությունը և Համաշխարհային բանկը:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86637