ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադարձավ գերիների վերադարձի խնդրին՝ նշելով, որ այդ ուղղությամբ գործընթացում ակտիվ և ամբողջությամբ ներգրավված է ՌԴ գլխավոր դատախազը:
Նա նշեց, որ դա հայկական կողմին հնարավորություն է ընձեռնում թե՛ ցուցակների ճշգրտումներ իրականացնել, թե՛ գերիների նկատմամբ խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ տեղեկությունները փոխանցել, ու ըստ այդմ ՀՀ գործընկերոջ հետ իրավական պահանջ դնել:
Անդրադառնալով Ադրբեջանում ՀՀ քաղաքացիների նկատմամբ հայտարարված հետախուզումներին, Դավթյանն ասաց, որ Հայաստանն արդյունավետ հակաքայլեր ձեռնարկել է.
«Նրանք որևէ արդյունավետ հետախուզում մեր քաղաքացիների նկատմամբ չեն կարողանում իրականացնել»,- շեշտեց գլխավոր դատախազը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86623