ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերրորդը պաշտոնական գրությամբ առաջարկել է 2016-ի ապրիլին ծառալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը քննարկել Ազգային ժողովի փակ նիստում: Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա տեղեկացրեց, որ թեեւ հարցը հանրային հետաքրքրություն է առաջացնում, սակայն աշխատանքների ընթացքում եզրակացություն կազմելիս պետական տարբեր գերատեսչությունների կողմից արձանագրվել է, որ փաթեթը պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ, որից էլ բխում է առաջարկությունը:
Առաջարկը դրվեց քվեարկության եւ ընդունվեց:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86391