Առավոտյան, կառավարության հերթական նիստին ընդառաջ "Ազատագրում" շարժման ներկայացուցիչ երեք երիտասարդներ ի նշան բողոքի շղթայել էին իրենց Կառավարության շենքի դարպասներից: Նրանց թվում նաև կին կա:
Նրանց պահանջը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Նա եկավ մեզ կոտորեց, մեր երիտասարդներին կոտորեց: Գնացեք հիվանդանոցները, տեսեք՝ ինվալիդ են դարձել, ապագա չունեն։ Մի թողեք իրան աթոռին, ահավոր բաներ են կատարվելու»,- հայտարարեց կինը, մինչ ոստիկանները ձեռնաշղթաները հանեցին ու բերման ենթարկեցին նրան:
Ոստիկանները մի քանիերիտասարդների բերման ենթարկեցին, վերջիններս վանկարկում էին «Նիկոլ դավաճան», այլ հայհոյանքներ: Այս պահին Կառավարության շենքի հարևանությմբ բազմաթիվ ոստիկաններ են կուտակված:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/85642