Սյունիք կատարած այցի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:
Նշվում է, որ Սյունիքի մարզն ամենաշատն է տուժել համավարակի ու պատերազմի կրկնակի հարվածներից:
«Մարզպետն ու համայնքների ղեկավարները դեսպանին մանրամասն ներկայացրել են իրավիճակը և քննարկել պատերազմի հետևանքով տեղահանվածներին ԱՄՆ կառավարությունից տրամադրվող մարդասիրական օգնության հնարավորությունը: Դեսպան Թրեյսին հայ պաշտոնյաների հետ զրույցում նաև անդրադարձել է մարզի զարգացմանն ուղղված ԱՄՆ շարունակական աջակցությանը»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/85633