Փաշինյանը կարող է չպահել արտահերթ ընտրությունների գնալու պայմանավորվածությունը. Կոստանյան

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում այսօրվա իր ելույթում ու հարցերի պատասխաաններում ինքնաարդարացման հերթական, ավելի ընդարձակ փորձն արեց։ Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

Նրա խոսքով, բանակցային գործընթացի մասով Փաշինյանի արդարացումները համոզիչ չեն, քանի որ նա հրաշալի գիտեր, թե ինչ ընթացքում են գտնվել բանակցությունները, որ փուլում ով ինչպես է բանակցել: Ավելին, հիշեցրեց պատգամավորը, ոչ վաղ անցյալում էլ նա ասում էր՝ «ինչ պետք ա, այն էլ բանակցում ենք».

«Հետևաբար, որպես երկրի ղեկավար, ձեռքի տակ ունենալով ահռելի տեղեկատվություն նա պիտի կարողանար իրատեսական լուծումներ առաջարկել ու հայանպաստ որոշումներ կայացնել, և ամենակարևորը՝ չտանել պատերազմի, որը չի արել։ Երկիրը ղեկավարելու առաքելության մեջ ձախողված և ժողովրդին ստորացուցիչ պարտության մատնելով՝ այսօր ոչ մի երաշխիք չունենք, որ նոր արհավիրքների առաջ չի կանգնեցնելու»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նաև ավելացրեց՝ եթե Փաշինյանը պնդում է, որ բանակցային գործընթացում սխալներ թույլ չի տվել, ապա ինչո՞ւ է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ամբողջ բանակցային գործընթացին հրաշալի տիրապետում է, հայտարարել, որ նա «ազգակործան պատուհաս է»:

Հիշեցնենք, 2020թ. նոյեմբերի 30-ին Փաշինյանի նույնաբովանդակ «մտքերին» Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Անիմաստ եմ համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը տեսնո՞ւմ է հավանականություն, որ Նիկոլ Փաշինյանը կգնա ընտրությունների:

«Ինչպես այսօր նա հայտարարեց ամբիոնից, այնպես էլ պարբերաբար ամեն առիթով պնդում է, որ այո, ընտրությունների միջոցով միայն կվերահաստատվի կամ «կդրժվի քաղաքացիական պայամանագիրը»։ Սակայն հազար անգամ արված պնդումները դեռ բավարար երաշխիք չեն ոչ ոքի համար, որ ինչ-որ պահի վարչապետն իր պայմանավորվածությունը չի խախտի. դա իրեն բնորոշ վարքագիծ է։ Առավել ևս, որ մինչ արտահերթ ընտրություններ կազմակերպելու համաձայնություն տալը՝ պնդում էր, որ լայն հանրային աջակցություն ունի և վայելում է ժողովրդի վստահությունը, հետևաբար կարիք չկա ոչ մի արտահերթ ընտրական պրոցեսի, բայց հետո մտափոխվեց՝ ըստ էության տեսնելով ընդվզումների ալիքի մեծացումը»,- ասաց նա։

Բայց եկեք փաստենք, շարունակեց պատգամավորը, որ հիմա երկրում համեմատաբար հանդարտ իրավիճակ է, փողոցային պայքարն էլ մարել է՝ հստակ օրակարգ չլինելու պատճառով.

«Չնայած նրան, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերն այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներ են տանում, այդ թվում նաև իշխանությունը, այդուհանդերձ չեմ կարող բացառել, որ ինչ-որ պահի Փաշինյանը կարող է չպահել ձեռք բերված պայմանավորվածությունը և շարունակել պաշտոնավարել մինչև ժամկետի ավարտը։ Նրանից ամեն ինչ սպասելի է»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Հարցին, թե ո՞րն է ստեղծված ճգնաժամից ելքը, Աննա Կոստանյանը նշեց՝ միանշանակ ելքը Փաշինյանի հրաժարականն է, արտահերթ ընտրություններով նոր խորհրդարան ձևավորելը, որով պիտի բացառվի թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների վերարտադրությունը.

«Բոլոր նրանք, ովքեր մսխել են պետություն կառուցելու պատմական հնարավորությունը, պիտի մի կողմ քաշվեն և թողնեն կարող ուժերին վերակառուցել մեր հանրապետությունը»,- վստահ է պատգամավորը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությունը չկարողացավ համախմբվել նախնական հստակ օրակարգի շուրջ՝ Նիկոլ Փաշինյանի հեռացում և, ըստ էության, տանուլ տվեց փողոցային պայքարը, Կոստանյանը նշեց, որ արտախորհրդարանական ընդդիմության պայքարի օրակարգն ի սկզբանե տարակուսելի էր, չկար հստակ առաջարկվող գործողությունների պլան, որով պատկերացում կարելի էր կազմել իրատեսական լուծումները երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար.

«Մենք առաջինն ենք եղել, որ առաջարկել ենք այդ պլանը, մենք պնդել ենք, որ խորհրդարանում բոլոր գործողությունները չէ, որ ավարտված են, մենք դեռևս ունենք բավարար գործիքակազմեր, որպեսզի կարողանանք դրսի պայքարը տեղափոխել Ազգային ժողովի ներս։ Սա չստացվեց, քանի որ կոնսենսուս չկար խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների և դրսում պայքար սկսած ուժերի միջև։ Եվ լուռ համաձայնությամբ մենք մեր գործը շարունակեցինք խորհրդարանի ներսում, իսկ նրանք դրսում՝ իրենց պայքարը։ Չնայած, որ նաև չէինք բացառել ինչ-որ պահի մեր սեփական օրակարգով փողոց դուրս գալու հնարավորությունը»:

Կանխատեսելի էր ԼՀԿ-ի համար փողոցային պայքարի նման ավարտը. «Այո, արտախորհրդարանականների փողոցային պայքարն ի սկզբանե դատապարատված էր տապալման, քանի որ այդ ուժերը չունեին համընդհանուր աջակցություն Հայաստանի բոլոր քաղաքացիների կողմից, և մենք այդ պայթյունավտանգ և լարված իրավիճակում առաջարկեցինք արտահերթ ընտրությունների միջոցով հանգուցալուծել ճգնաժամը»,-հավելեց Աննա Կոստանյանը։


Լիա Խոջոյան


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/85148

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online