«Իմ քայլը» Վճռաբեկ դատարանի անդամ չի ընտրի. Լիլիթ Մակունց

Այսօր՝ մարտի 4-ին, «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունը Վճռաբեկ դատարանի անդամ չի ընտրելու՝ դրանով իսկ ցույց տալով իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործողությունների վերաբերյալ: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Վճռաբեկ դատարանի անդամների թեկնածությունների քննարկումների արդյունքում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։


Նրա խոսքով՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամները քննարկումների վերջին օրերին ավելի շատ ուշադրություն են դարձրել ոչ թե թեկնածուների քննարկմանը, այլ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի սկանդալային հայտարարությանը: Մակունցը նշել է, որ դա արվել է նպատակ ունենալով պարզաբանել նշված հայտարարության պատճառները, դրդապատճառներն ու նպատակները ինչպես հասարակության, այնպես էլ հենց պատգամավորների համար: Սակայն Վարդազարյանի տված պարզաբանումները միայն հաստատեցին իշխող մեծամասնության մտավախությունները, որ նրա հայտարարությունը «քաղաքական էր»։


Մակունցը հիշեցրել է, որ գործող օրենսդրությանը համապատասխան, ԲԴԽ-ն պետք է ապահովի դատավորների եւ դատարանների անկախությունը: Սակայն, շարունակեց պատգամավորը, ԲԴԽ Ռուբեն Վարդազարյանի գործունեությունը չի նպաստում դրան։ Նա ընդգծեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը մեծ հարգանքով և համակրանքով է վերաբերվում ներկայացված թեկնածուներին:


«Սակայն հաշվի առնելով Ռուբեն Վարդազարյանի գործունեության գնահատականը, ինչպես նաև հաշվի առնելով նրա բացահայտ անհարգալից վերաբերմունքը Ազգային ժողովի նկատմամբ, «Իմ քայլն» այսօր չի ընտրի ներկայացված թեկնածուներին։ Այս քայլով «Իմ քայլը» կարտահայտի իր դիրքորոշումը ոչ թե թեկնածուների, այլ Վարդազարյանի գործունեության և հայտարարությունների վերաբերյալ», - հայտարարեց Մակունցը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/82335

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online