Վարչապետի վերջին օրերի գործողությունները միտված են եղել առանց այդ էլ շարքից դուրս եկած բանակը գլխատելուն՝ ՀՀ գլխավոր շտաբի գեներալներին պաշտոններից ազատելու միջոցով, ինչը բացարձակ դատապարտելի է հետպատերազմյան Հայաստանում։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
"Կոչ եմ անում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը, պահպանել ՀՀ զինված ուժերը՝ իր գեներալ առաջնորդներով, ովքեր այժմ ունեն բոլորիս աջակցության կարիքը բանակը վերականգնելու գործում",- ասված է ընդդիմադիր գործչի հայտարարության մեջ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/81895