Զինված ուժերին քաղաքական գործընթացներում ներգրավելու ցանկացած փորձ անթույլատրելի է. ՊՆ

Բանակը ապաքաղաքական կառույց է, եւ զինված ուժերի ներգրավվածության ցանկացած փորձ այս կամ այն քաղաքական գործընթացներում անթույլատրելի է։


Այս մասին ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։


«Բանակն ապաքաղաքական կառույց է, և ցանկացած փորձ անթույլատրելի է զինված ուժերի ներգրավումն այս կամ այն քաղաքական գործընթացներում։ Ցանկացած նման փորձ սպառնում է Հայաստանի կայունությանն ու անվտանգությանը», - ասվում է հայտարարության մեջ։


Ընդ որում, ընդգծվում է, որ պաշտպանական գերատեսչությունը համարժեք կարձագանքի ցանկացած նման գործողության։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/81888