Ոստիկանության ծառայողները քիչ առաջ բերման են ենթարկել երիտասարդների, ովքեր դեղահաբի նմանվող առարկա էին տարել Կառավարության շենքի մոտ՝ Նիկոլ Փաշինյանի համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նշենք, որ վերջինիս ևս բերման են ենթարկել։
«Կառավարության շենքի մոտ բերել էինք դեղերը: Այս պահին բերման ենք ենթարկվել ոստիկանության կենտրոնի բաժանմունք: Չեն ուզում էլի մարդու դեղերը տանք...»,– գրել է նա։
VERELQ-ը հիշեցնում է, որ ամեն օր մայրաքաղաք Երևանում և ՀՀ այլ քաղաքներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ ընդամենը մեկ պահանջով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/77796