Մեկնարկել է պատերազմին մասնակցած զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը: Այդ մասին հայտնել են ՊՆ-ի մամուլի ծառայությունից:
Ինչպես ավելի վաղ խոստացել էր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, դեկտեմբերի 1-ից մեկնարկել է Արցախում պատերազմական գործողություններին մասնակցած պարտադիր ժամկետային զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը։ Նախօրեին Հայաստան է ժամանել զինծառայողների առաջին մեծ խումբը։
VERELQ-ը հիշեցնում է, որ Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են անցկացրել՝ վերջիններիս հայրենիք վերադարձնելու պահանջով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/77646