«Իմ քայլ»-ի պատգամավորի տան մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին հայհոյել և ծեծի են ենթարկել: Այս մասին հայտնում է Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:
«Քիչ առաջ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել Կիևյան 4/3 հասցեում անցկացվող իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ: Ակտիվիստները ստացել են մարմնական վնասվածքներ և դադարեցրել են ակցիան:
Դիմում եմ իրավապահ մարմիններին հարձակում գործած անձանց հրատապ կարգով հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով խստագույն պատժի ենթարկելու պահանջով»,- գրել է Բաբայանը Facebook-ի իր էջում՝ հրապարակելով նաև լուսանկարները:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/77512