«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կաջակցի «Լուսավոր Հայաստանի» առաջարկած որոշման նախագծի ընդունմանը, որով առաջարկվում է քննարկել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը: Այս մասին հյատարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Այսօ՝ սեպտեմբերի 16-ին, ելույթ ունենալով ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն կողմ է նախարարի հրաժարականը պահանջելուն: Նա ընդգծեց, որ գործող նախարարը ձախողել է այն ամենը, ինչ հնարավոր էր։ Ավելին, պատգամավորը Հարությունյանին մեղադրել է գավառամտության և հայագիտական առարկաների դեմ «խաչակրաց արշավանք» սկսելու մեջ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/72875