"Ղարաբաղյան դասեր". եթե նոր հրադադար, ապա միայն Արցախի և Ադրբեջանի միջև

Դժվար է ասել՝ ղարաբաղյան հակամարտության գոտում չորս օրվա ակտիվ ռազմական գործողություններից հետո կրակի դադարեցման պայմանավորվածությունը կլինի տևական, թե՞ ոչ: Այս պահին գոյություն ունի մեկ կարևոր ռազմական խնդիր, եթե ադրբեջանական զիուժի վերահսկողության տակ դեռ կան հայկական դիրքեր, ապա դրանք պետք է վերադարձվեն:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» ապրիլի 6-ին կայացած «Իրավիճակը ԼՂՀ հակամարտության գոտում. հետագա զարգացումներ» թեմայով քննարկմանը հայտարարեցին ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը և Վահան Փափազյանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը: Սկսվել էին թեժ մարտեր հակամարտ զորքերի միջև, ինչից հետո կողմերը մեղադրեցին միմյանց հրադադարի խախտման մեջ: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որն ինչպես հետագայում պարզվեց հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում: Այս պահի դրությամբ հրապարակված տվյալներով, ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի 29 զոհ և 101 զիրավոր:

Ադրբեջանական կողմն, ըստ ԼՂՀ ՊԲ տվյալների, կորցրել է 29 տանկ, երկու ուղղաթիռ, 12 ռազմական անօդաչու սարք, 6 ԲՄՊ: Հայկական կողմի տվյալներով, ադրբեջանական զինուժի զոհերը գերազանցում են 300-ը: Բաքվի տեղեկությունները սեփական կորուստների մասին, ըստ հայկական կողմի, խիստ նվազեցված են:

«Դժվար է այս պահին ասել, թե որքան ամուր կլինի մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ կողմերի պայմանավորվածությունը: Հավանաբար, «Կարմիր խաչն» է միջնորդել, որ ադրբեջանական կողմը վերցնի դիակները, որոնք մնացել են ռազմական գործողությունների նշանակետ դարձած տարածքներում», - ասաց Ալեքսանդր Արզումանյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը սանձազերծելով ռազմական գործողություններ Ղարաբաղի հյուսիսից ու հարավից, փորձ կատարեց «ճեղքել մեր դիրքերը» և այդ արկածախնդրությունն արդարացնել տարածքային ձեռքբերումներով, ինչը տեղի չունեցավ:

«Սա ուղղակի կրակի դադարեցման մասին պայամանավորվածություն է, այլ ոչ զինադադար, քանի որ այն կնքվել է 1994 թվականին», - հայտարարեց նա:

Միակ խնդիրն այս պահին, որ առկա է, ըստ Վահան Փափազյանի, ռազմական է: «Եթե կան հակառակարոդի կողմից օկուպացված տարածքներ, ապա դրանք պետք է վերադարձվեն: Սա է գերխնդիրը, որի իրականացումից հետո կարելի է քաղաքական և դիվանագիտական քայլեր ձեռնարկել», - ասաց նա՝ հավելելով, որ եթե անգամ ստորագրվի զինադադարի նոր պայմանագիր, ապա այդ փաստաթղթի կողմերը պետք է հանդիսանան Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը:

«Հայաստանն այստեղ անելիք չունի։ Դիվանագիտական մակարդակում մեր առաջին խնդիրը պետք է լինի բանակցությունների եռակողմ ձևաչափին վերադառնալը», - ասաց Փափազյանը։ Երկու բանախոսներն էլ թեպետ ընդունեցին, որ դիվանագիտությունը փակ գործընթաց է, ուստի դժվար է այդ իրողության պայամաններում գնահատական տալ Հայաստանի ԱԳՆ-ի աշխատանքներին, սակայն մեկ հարցում արտգործնախարարությունը հաստատ թերացել է:

«Նման իրավիճակում ՀՀ ԱԳՆ-ն պետք է բացեր 24-ժամյա ռեժիմով աշխատող մամուլի կենտրոն, հավատարմագրեր միջազգային լրագրողների և ապահովեր նրանց մեկնումը Լեռնային Ղարաբաղ: Պետք է լիներ ակտիվ և շուրջօրյա աշխատանքային ռեժիմ մամուլի և հասարակության հետ, որն օրինակ անում էր Պաշտպանության նախարարությունը», - ասաց Ալեքսանդր Արզումանյանը։

Անդրադառնալով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հնարավորությանը՝ բանախոսներն նշեցին, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չեն տեսնում:

«Այդ քայլը կնշանակի բանակցություններից դուրս գալ, ինչը բխում է Ադրբեջանի շահերից: Քանի որ եթե մենք ճանաչում ենք Արցախի անկախությունը, դա նշանակում է, որ այլևս նրա ստատուսի վերաբերյալ որևէ քննարկում չենք կարող վարել: Կվերանա բանակցային այս ֆորմատը, իսկ դրան ձգտում է հասնել Ադրբեջանը»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում Երևանը պետք է պատգամ հղի ՀԱՊԿ դաշնակիցներին, որ տեղի ունեցածը համարում է որպես հարձակում իր վրա:

«Եվ մենք պետք է հորդորենք մեր դաշնակցին՝ Ռուսաստանին, որ Ադրբեջանին նոր և հզոր սպառազինություններ չվաճառի, քանի որ երբ Բաքվին «Սմերչեր» են տալիս, պարզ է, չէ՞ այն ու դեմ պետք է օգտագործվի: Այն նավթ տեղափոխելու համար չէ», - հայտարարեց նա:

Ալեքսանդր Արզումանյանի տեսակետը, ըստ Փափազյանի ճիշտ է, երբ այն դիտարկում ենք միայն հայ-ռուսական հարաբերություների համատեքստում:

«Երևի պետք չէ բացատրել, թե Ռուսաստանը ինչ կալիբրի և մեծության պետություն է: Այն ունի իր շահերը տարածաշրջանում և ձգտում է դրանք իրացնել: Թե ինչպե՞ս, այլ հարց է: Ուստի երբ խնդիրը դիտարկում ենք Ռուսաստան-տարածաշրջան համատեքստում, այն այլ կերպ է ընկալվում», - հավելեց նա:

Արզումանյանը սխալ է համարում այս պահին որոշ հայաստանցի քաղաքական գործիչների հայտարարություններն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական զինուժի հարձակման փաստի առիթով պետք է դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ:

«Նախ միշտ Ադրբեջանն է փորձել խնդիրը այլ հարթակներ տեղափոխել, իսկ մենք դրան դեմ ենք դուրս եկել: Բացի այդ ՄԱԿ-ն իր գործն արել է այս հարցում՝ ընդունելով մի քանի բանաձևեր: Այս պահին խնդիրը բարձրաձայնել ՄԱԿ-ում անարդյունավետ քայլ կլինի, քանի որ այն կարող է ուղղվել մեր դեմ: Բավական է, որ ՄԱԿ-ում այս պահին կա ընդգծված բացասական վերաբերմունք Ռուսաստանի վերաբերյալ, ինչը կօգտագործի Թուրքիան այնտեղ հակահայկական բանաձևերի նախագածեր ներկայացնելու համար», - եզրափակեց նա:

Այս պահին բանախոսները տեղին համարեցին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ռազմական փոխօգնության վերաբերյալ պայամանգրի կնքումը, ինչը սակայն դժվարանում է այն հանգամանքով, որ Հայաստանը չի ճանաչել Արցախը՝ որպես անկախ պետություն և միջազգային իրավունքի սուբյեկտ: «Սակայն ցանկույթան դեպքում հնարավոր կլինի բանաձևեր գտնել այդ խնդրի լուծման համար», - համաձայնեցին բանախոսները:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/7263

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online