Մամուլ. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը համաձայնության են եկել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են թե ընդդիմության երկու ճամբարները՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցները, պայքարի հետաքրքիր մարտավարություն են ընտրել, ինչը թելադրված է նրանց ղեկավարների կողմից: Նախկին նախագահները համաձայնության են եկել պայքարելու իշխանության դեմ առանձին-առանձին՝ իրար չհարվածելով: Այսինքն, ներքին պայմանավորվածություն կա, որ միմյանց դեմ սրեր չճոճեն, իրար չխանգարեն եւ միակ թիրախ դիտարկեն օրվա իշխանություններին: Ասում են, որ միասին պայքարելու հնարավորություններն այսօր դեռ չեն նշմարվում, հակասություններ կան տարբեր առումներով՝ մարտավարությունից սկսած: Եվ Քոչարյանը, եւ Սարգսյանն իրենց թիմակիցներին խստիվ հորդորել են միմյանց դաշտ չմտնել, իշխանության ջրաղացին ջուր չլցնել՝ հրապարակավ հակասություններ ցուցադրելով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, եղել է սահմանամերձ գյուղերում, ապա Բերդում մասնակցել է «Երեւանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի բացմանը։ Նա իր ելույթներում խոսել է մարզում ասֆալտապատման աշխատանքների, բազմամարդ մի ընտանիքի համար տուն կառուցելու, գյուղերում տանիքները նորոգելու մասին։ Իսկ Չինարիում գրեթե կրկնել է մոտ մեկ տարի առաջ ասած այն միտքը, թե «աղքատությունը ձեր գլխում է»։ Նա ասել է․ «Մենք մեր խեղճությունը պետք է հաղթահարենք: Ու սա է այսօրվա ամենակարեւոր իմաստը: Որովհետեւ հաղթած ժողովուրդը պետք է ինքն իր ներսում սկսի ապրել որպես հաղթանակած: Դա սեղանի պարունակության հետ կապ չունի, դա գրպանի պարունակության հետ կապ չունի: Դա, առաջին հերթին, հոգեվիճակն է: Այդ հոգեվիճակը որ գալիս է, մնացածը հերթով կկարգավորվի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 10-ին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունենալու հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն: Բանն այն է, որ այդ հանձնաժողովի նախագահի տեղակալը մինչ այս ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էր, և նախագահի տեղակալի նոր ընտրություն կատարելը կապված է հենց այն հանգամանքի հետ, որ վերջինս դուրս է եկել խմբակցությունից: Բանն այն է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ եթե պատգամավորը դուրս է գալիս խմբակցությունից, նա իրավունք չունի լինել հանձնաժողովների, ինչպես նաև միջխորհրդարանական հանձնաժողովների և խորհրդարանական կազմակերպությունների կազմերում: Եվ, ահա, ելնելով այդ հանգամանքից՝ այժմ Սերգեյ Բագրատյանի փոխարեն պետք է նոր թեկնածու առաջադրվի այդ պաշտոնի համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան այդ պաշտոնում կփոխարինի Վարդևան Գրիգորյանը: Հավելենք, որ որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Սերգեյ Բագրատյանի անունը հանված է նաև ԱԺ պաշտոնական կայքից, և առաջիկայում փոփոխություններ կլինեն նաև միջխորհրդարանական հանձնաժողովներում»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայրենիք» կուսակցությունը վերածվել է հասարակական կազմակերպության, որը քաղաքական գործունեության փոխարեն զբաղված է միկրոդրամաշնորհներ բաժանելով: Այդ դրամաշնորհների գումարը հիմնականում 100-200 հազար դրամի շրջանակում է: Քանի որ դրամաշնորհների բաժանումը վերահսկում է կուսակցության վարչության անդամ Խաչիկ Գալստյանը, ով արմատներով լոռեցի է, դրամաշնորհներ ստանում են լոռեցիները՝ անկախ նրանից, թե Հայաստանի որ մասում են հիմա ապրում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Մարտի 1»-ի գործով առանցքային դեմքերից մեկը՝ Նորայր Յոլչյանը, ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր պաշտոն է ստացել: Իսկ ո՞վ է Յոլչյանը: Նրա անունը շոշափվել էր ՀՀ պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի՝ «Մարտի 1»-ի գործով որպես վկա Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության ժամանակ: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր նաեւ Մելքոնյանի հարցաքննության արձանագրությունը, որտեղ նա խոսել էր իրային ունեցվածքի բախշման մասին եւ նշել. «Այդ ժամանակ իրային ծառայության պետը՝ գնդապետ Նորիկ Յոլչյանը, որը կարող է տեղեկություններ հայտնել, թե կոնկրետ ովքեր են եղել այդ համազգեստը բաշխող պատասխանատու անձինք, իրային ծառայության համազգեստի սպասարկման բաժնի սպաները, ովքեր, իմ հիշելով, պետք է լինեին 4-5 հոգի: Վարդան Պողոսյանը ներկայումս հանգուցյալ է»։ Եվ, ահա, 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո՝ օգոստոսի 15-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Նորայր Յոլչյանն ազատվեց Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Այդ ժամանակ տարածված տեղեկությունների համաձայն՝ նրա պաշտոնանկությունը կապված էր հնարավոր չարաշահումների հետ»:


«Փաստ» թերթը գրում է. «Ներկայումս ՍԴ-ում բավականին հախուռն իրավիճակ է, քանի որ դեռեւս վերջնական հստակեցված չէ, թե ՍԴ դատավորներից ովքեր են վերջնականապես լքում իրենց զբաղեցրած պաշտոնը, կամ լքում են, թե ոչ, ովքեր են ընտրվելու եւ այլն։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ՍԴ-ում ներկա փուլում երկու դատավորներ իրենք իրենց «ասող» են հռչակել եւ փորձում են կոորդինացիա իրականացնել. խոսքը Վահե Գրիգորյանի եւ Արման Դիլանյանի մասին է։ Թերթի՝ ՍԴ աղբյուրը հաղորդել է, որ անցած տարի իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանը հիմա փորձում է աստիճանաբար նորից դերի մեջ մտնել։ Ավելին, մեր կառավարական աղբյուրը վստահեցրեց, որ Վահե Գրիգորյանը վերջին մեկ ամսվա ընթացքում նկատելի հաճախականությամբ այցելում է կառավարություն. ի դեպ, այցերը տեղի են ունեցել հետաշխատանքային ժամերին։ Մեր զրուցակցի փոխանցմամբ, վերջին այցերից մեկի ժամանակ նրան ուղեկցել է նաեւ Դիլանյանը, իսկ շատ կարճ ժամանակ անց կառավարություն է եկել նաեւ փաստաբան Տիգրան Եգորյանը։ Ըստ նույն աղբյուրի, կառավարության շենքում հիշյալ անձինք բավական երկար են մնացել եւ միասին են լքել այն։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ այդ հանդիպման ժամանակ ոչ միայն ՍԴ հարցերն են քննարկվում, այլեւ Մարտի 1-ի հետ կապված դատավարության ընթացքին առնչվող հարցեր»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանում «շունը տիրոջը չի ճանաչում»՝ ում խելքին ինչ փչում է, այն էլ անում է։ Պարզվում է՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Առաքելյանը, օգտվելով աշխատակազմի ղեկավարի բացակայությունից, ավելի ճիշտ՝ արձակուրդում գտնվելու փաստից, մոտ մեկ շաբաթ առաջ ԲՀԿ-ին նամակ է ուղարկել սահմանադրական փոփոխությունները վիճարկելու վերաբերյալ կուսակցության պատգամավորների եւ Տիգրան Ուլիխանյանի դիմումի վերաբերյալ։ Նշել է, որ դիմումը չի համապատասխանում տեխնիկական պահանջներին, այն պարագայում, երբ դիմումը մուտք է եղել հունիսի 25-ին, իսկ տեխնիկական անհամապատասխանության վերաբերյալ ՍԴ-ի կողմից դիմումատուին իրազեկելու գործընթացը եռօրյա ժամկետ ունի։ Խոսքը 26 պատգամավորի ստորագրությամբ ՍԴ մուտք եղած դիմումի մասին է․ օրենքը, հիշեցնենք, 27 ստորագրություն է նախատեսում։ Մենք պարզեցինք, որ արձակուրդում գտնվող Էդգար Ղազարյանը ԲՀԿ-ին նման դիմում չի ուղարկել, քանի որ, որպեսզի դա աներ, պետք է ստանար ՍԴ նախագահի կարծիքը դրա վերաբերյալ, մինչդեռ դիմումը մուտք արվելուց մեկ օր անց, համաձայն սահմանադրական փոփոխությունների, ՍԴ-ն այլեւս նախագահ չուներ։ Հիմա դիմումը դրված է աշխատակարգային նիստի օրակարգում, եւ դատարանն այն չի քննել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ դատավորի թեկնածու ընտրվելուց հետո ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թափուր է։ Չնայած, շատերի կարծիքով, այս պաշտոնի դերը չափազանցված է, քանի որ Խունդկարյանի օրոք այն առհասարակ դադարեց դատավորների «նախարար» լինելուց, այնուամենայնիվ, սա կարեւոր պաշտոն է՝ գոնե իշխանությունների կողմից դատական համակարգը կառավարելու առումով։ Նոր նախագահը եւս, ըստ օրենքի, պետք է ընտրվի վճռաբեկ դատարանի կազմից՝ քրեական կամ քաղաքացիական պալատից։ Վճռաբեկի յուրաքանչյուր դատավոր կարող է հավակնել այս պաշտոնին, բայց նրան պետք է առաջադրեն, ապա ընտրեն Ազգային ժողովում։ Մեր տեղեկություններով, ինքը՝ հեռացող Խունդկարյանը, շատ է ուզում, որ իրեն փոխարինի վճռաբեկի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը, ով հայտնի դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրն է, թեպետ ինքն էլ արդեն պակաս հայտնի չէ։ Իրավաբանության դոկտոր է, 2008-ին եղել է «Յոթի գործով» դատախազների կազմում։ Նա ուղիղ 12 տարի դատախազ է աշխատել, 2012 թվականին նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, 2016-ին՝ վճռաբեկի դատավոր, իսկ 2018-ի հուլիսից վճռաբեկի քրեական պալատի նախագահն է։ Սակայն նրա գործընկերներն ասում են, որ դատախազի հոգեբանությունն ամուր է նստած նրա մեջ․ «Բոլոր մարդկանց տեսնում է ճաղերի միջով»։ Առհասարակ, դատական համակարգում կարծում են, որ վճռաբեկն իր լավագույն ժամանակներն ապրել է այն օրերին, երբ նախագահը եղել է քաղաքացիական իրավունքի մասնագետ, այլ ոչ թե քրեական»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Covid-19-ը Հայաստանում իր բացասական ազդեցությունն է թողել զբոսաշրջության զարգացման վրա: Թե ինչ վիճակում է գտնվում ոլորտը, այսօր պարզ է դառնում նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից: Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջիկների թիվը բավականին կրճատվել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մեր հանրապետություն հունվար-հունիս ամիսներին ժամանել է 311 հազար 264 զբոսաշրջիկ, մինչդեռ նախորդ տարվա առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 770 հազար 55: Մյուս կողմից՝ ապրիլ-հունիսին ՀՀ սահմանային անցման կետերում ՀՀ ազգային անվտանգության ծառայության ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգով արձանագրված ժամանողները եւ մեկնողները որակվել են որպես զբոսաշրջիկ, քանի որ, ըստ ՀՀ կառավարության մարտի 16-ի որոշման, անցակետով թույլատրվում է Հայաստանի քաղաքացիների եւ ՀՀ քաղաքացի չհանդիսացող նրանց ընտանիքի անդամների, Հայաստանում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը ՀՀ տարածք: Իսկ, ահա, ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 140 հազար 158, այնինչ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմել էր 235 հազար 456: Նշվածից միայն 24 հազար 278-ի նպատակը գործնական է եղել, իսկ հանգստի եւ ժամանցի նպատակով ՀՀ ժամանածները 100 հազար 24-ն են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 7245 քաղաքացի Հայաստան եկել են բուժման նպատակով: Ի դեպ, այս տվյալներն արտացոլում են հյուրանոցներում, առողջարաններում, հանգստյան տներում հաշվառված զբոսաշրջիկներին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի գազամատակարարման և գազաբաշխման համակարգի սեփականատեր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում շարունակվում են աշխատակիցների կրճատումները:  Դա տեղի է ունենում կառուցվածքային փոփոխությունների անվան տակ, երբ տեղամասերը միավորվում են, իսկ ավելորդ տեսուչները և այլ աշխատակիցներ կրճատվում: Աշխատակիցների հետ 20 տոկոսով կրճատում են նաև աշխատավարձերը: Որևէ մեկը չի համարձակվում բողոքել, որովհետև բողոքողի տեղը զբաղեցնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ իշխանություններից ժառանգություն մնացած Հյուսիս-հարավ մայրուղու ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ։ Նոր իշխանությունները, սակայն, կարծես թե գտել են դրա մի հատվածի հանգուցալուծման տարբերակը։ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածը, որի կառուցման համար պատասխանատու է չինական «Սինոհիդրո» ընկերությունը, ոչ թե բետոնապատ կլինի, այլ՝ ասֆալտապատ։ Մեզ ասացին, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ բետոնը մեր բնակլիմայական պայմաններում արդյունավետ չէ, նաեւ ավելի թանկ է նստում, ուստի որոշել են ասֆալտապատել, ընդ որում՝ եռաշերտ ասֆալտ են անելու, հաստությունը՝ 20-22 սմ։ Ասֆալտապատումը մեկնարկելու է Մաստարայի հատվածից։ Այդ նպատակով չինացիներն ասֆալտ արտադրող գործարան են կառուցել Հայաստանում, որը կարող է ժամում արտադրել մինչեւ 300 տոննա ասֆալտ։ Օրերս շինհրապարակ էր այցելել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։ Մոտ օրերս ավելի հանգամանալից կներկայացնենք թեման»:


«Փաստ» թերթը գրում է. «Երեւանի թիվ 114 դպրոցում ատեստատների հանձնման փոքրիկ միջոցառումը ամռան սկզբին իշխանությունները դարձրեցին «փոթորիկ մեկ բաժակ ջրում»: Նախ՝ Նիկոլ Փաշինյանն իր էջում տեղադրեց համապատասխան տեսանյութը՝ նշելով, թե իբր դպրոցում Վերջին զանգի արարողություն են կատարել արտակարգ դրության ժամանակ, ապա գրառում կատարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, թե «մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները»: Նախարարը նախ՝ խիստ նկատողություն էր հայտարարել տնօրեն Ռուզաննա Կոստանյանին, ապա նրան ազատել աշխատանքից: Նախարարն անտեսել էր թե՛ պարզաբանումները, թե՛ աշակերտների ու ծնողների ձայնը՝ ի պաշտպանություն դպրոցի տնօրենի: Եվ ահա, դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը դատի էր տվել ԿԳՄՍ նախարարությանը՝ իրեն խիստ նկատողություն հայտարարելու վերաբերյալ համապատասխան հրամանը անվավեր ճանաչելու պահանջով: «Փաստ» թերթի տեղեկություններով, դատարանը նախանիստ է արել եւ օրենքի ուժով խիստ նկատողությունը կասեցվել է: Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, օրերս, այս որոշումից հետո նախարարը չեղյալ է հայտարարել նաեւ Ռուզաննա Կոստանյանի հետ աշխատանքային պայմանագրի լուծումը, այսինքն՝ նա վերականգնվել է աշխատանքում: Փաստացի, այս օրինակը եւս մեկ անգամ ի ցույց է դնում, որ իշխանությունները նախ ապահովում են շոուն, ապա իրականացնում այդ շոուից բխող քայլեր, իսկ հետո, երբ պարզվում է, որ ո՛չ պատճառ կա, ո՛չ իրավական հիմքեր, «հետողորմյա» են անում, ընդ որում՝ մաքսիմալ ծածուկ, այն դեպքում, երբ սկզբից մեծ աղմուկ էին բարձրացրել»:


«Իրատես» թերթը գրում է. «Համավարակի ստեղծած խնդիրները շարունակում են լարված պահել մեր տնտեսությունը: Չնայած մարդիկ զրկվել են աշխատանքից, բիզնեսներ են փակվում, քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը նախանձելի չէ, նոր հարվածները, սակայն, կարծես առջեւում են: Այս իրավիճակում, երբ մարդիկ մի կերպ են կարողանում իրենց բիզնեսները պահել, որոշ առեւտրի կենտրոններ որոշել են, որ տաղավարների վարձավճարների գինը պիտի բարձրացնել: Մեր տեղեկություններով, «Սուրմալու» առեւտրի կենտրոնը մտադիր է շուրջ 20 տոկոսով բարձրացնել տաղավարների վարձավճարները, ինչը, բնականաբար,հարուցել է առեւտրականների զայրույթը: Թե ինչ հիմնավորմամբ եւ ինչու է այս պահին նման որոշում կայացվել, առեւտրականներին հստակ բացատրություն չեն տվել: Սակայն ակնհայտ է, որ նման որոշումը բավական տհաճ անակնկալ է առանց այն էլ առեւտրից դժգոհ տաղավարների տերերի համար»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում և ավելացված արժեքի հարկի վճարումից ազատել մինչև 5 տոննա քաշ ունեցող էլեկտրական շարժիչով աշխատող բեռնատարները: Գործող օրենքով ԱԱՀ-ի վճարումից ազատված են էլեկտրական շարժիչով մարդատար մեքենաները և մոպեդները: Ընդհանրապես ճիշտ կլինի, եթե հարկումից ազատվեն բոլոր տիպի էլեկտրամոբիլները՝ անկախ քաշից և նշանակությունից, դրանով նպաստելով օդի աղտոտվածության նվազեցմանը»:


«Փաստ» թերթը գրում է. «Այսօր Հայաստանի ազգային հավաքականը ֆուտբոլի Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ հանդիպումը կանցկացնի՝ ընդունելով Էստոնիայի հավաքականին: Նախորդ խաղի անդեմ, անբովանդակ խաղից ու պարտությունից առավել վերջին օրերի գլխավոր թեման մեր թիմի ավագի՝ Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքական չգալն է: Պատճառների մասին դեռ երկար կխոսվի, գուցե Հենրիխն ինքը մի օր առավել մանրամասն ներկայացնի ամեն ինչ: Դեռ հարկ կլինի անդրադառնալ, թե ինչու դիվանագիտական անձնագիրը վերցրեցին Հենրիխի ձեռքից, թե ինչու վիրավորեցին նրա մայրիկին, թե ինչ հետեւանքներ կունենար նրա՝ կարանտինային այս օրերին Հայաստան գալն ու Իտալիա վերադառնալը: Սակայն հանրության որոշակի շերտերի արձագանքը, ընդ որում՝ մեծամասամբ որոշակի շրջանակների կողմից ուղղորդված, ցույց են տալիս մեր իրականության, մեր հասարակության առանձին հատվածների պահվածքի ու մտահորիզոնի փաստացի դրվածքը:


Այսպես մենք մի գիշերվա մեջ կարող ենք երեկվա հերոսից կերտել դավաճան ու հակառակը: Տարիներ շարունակ ինչ-ինչ պատճառաբանություններով հավաքականի հրավերը մերժողները այսօր հերոսներ են, քանզի, ի վերջո, ֆուտբոլի համար արդեն պատկառելի տարիքում, կարիերայի ավարտին համաձայնել են գալ հավաքական, իսկ երկրի պատիվը տարիներ շարունակ բարձր պահողը, հավաքականի նվիրյալ ավագը, որը գոնե անկախությունից հետո միանշանակ լավագույն հայ ֆուտբոլիստն է, կարող է պիտակավորվել ամեն մի անարժանի կողմից: Սա վերջին ավելի քան երկու տարվա մեր իրականության փաստացի արտացոլումն է, երբ վաստակ ու պատիվ ունեցողներին կարելի է «ոտնատակ» տալ՝ ընդամենը մեկի քմահաճույքով կամ ցանկությամբ, երբ նույնիսկ Արցախյան ազատամարտը կարող է ստվերվել՝ հավասար կամ ավելի վեր դասելով իշխանափոխությունը, երբ իշխանությունների «թանին թթու» ասող մտավորականներին կարելի է պախարակել, անարգանքի սյունին գամել՝ «հերոսացնելով» Նիկոլ Փաշինյանին աստվածացնողներին: Սա բումերանգ է, ու մի օր շրջվելու է հենց նման դրսեւորումներ հրահրողների դեմ: Ուրացման ճանապարհը տանելու է փակուղի, մեր հասարակությունն այդպիսին չի եղել, եկեք այդպիսին չդարձնենք: Հ.Գ.-Մեր տղաներին հաղթանակներ մաղթենք՝ Հենրիխի հետ, թե առանց նրա: Ինչպիսի խաղ էլ խաղան, բոլորս միշտ նրանց կողքին պիտի լինենք»:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/72362

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel